×


Այսօր Սուսաննա Պետրոսյանի հարսանիքն է

Ժամեր առաջ Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել առաջին «Հայսուպերսթար» Սուսաննա Պետրոսյանի եւ ընտրյալի` Գեորգ Գասպարյանի պսակադրությունը: Արարողությունը բացառիկ իրավունքով լուսանկարել է BRAVO.am-ը:

Սուսաննա Պետրոսյանը եւ Գեորգ Գասպարյանը պսակադրվել են


Երգչուհու եւ մասնագիտությամբ բժիշկ-կենսաքիմիկ Գեւորգի համար օգոստոսի 6-ը խորհրդանշական է. մի քանի տարի առաջ հենց այս օրն է տեղի ունեցել նրանց առաջին հանդիպումը: «Հուսանք, այդ օրը մեզ համար կլինի ավելի լավ կյանքի սկիզբ»,-մեզ հետ զրույցում ասել է նորահարսիկը:

Սուսաննա Պետրոսյանը եւ Գեորգ Գասպարյանը պսակադրվել են


Սուսաննան եւ Գեորգը ավանդական հարսանիք են կազմակերպել` պահպանելով միմիայն ազգայինը. «Հայկական ամենամաքուր ավանդույթներն ենք պահել` դհոլ, զուռնա, հարսի տուն, պսակադրություն եւ այլն»:

Ի դեպ, ոչ միայն փեսան մինչ հարսանիքը չի տեսել հարսի ճերմակ զգեստը, այլեւ նորահասիկը տեղյակ չի եղել ամուսնու հագուկապի մասին: «Իմ պատկերացրած հարսի զգեստը Հայաստանում չկարողացա գտնել. որոշեցի այն պատվիրել Անահիտ Սիմոնյանի դիզայն ստուդիայում: Արդյունքում` իմ սրտին մոտ զգեստ ստացվեց, շնորհակալ եմ, որ իրագործեցին մտահղացումս»,-պատմել է Սուսաննան:

Սուսաննա Պետրոսյանի եւ Գեորգ Գասպարյանի պսակադրությանը


Պսակադրությունից եւ հարսանեկան ֆոտոշարքից հետո նորապսակներն իրենց միությունը մտերիմների հետ նշել են ռեստորաններից մեկում:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին` մաղթելով ամուր ընտանիք, հարատեւ սեր եւ երջանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

A video posted by Nick Egibyan (@nickegibyan) on Aug 6, 2016 at 7:42am PDT

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW