×


Այսօր “The Beautified Prօject”-ից Առլեն Շահվերդյանի հարսանիքն է :)

Երեւանի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում քիչ առաջ տեղի է ունեցել “The Beautified Project”-ի դաշնակահար, բեք-վոկալիստ Առլեն Շահվերդյանի եւ նրա ընտրյալի` Նազեհ Նազլումյանի պսակադրությունը, որի ֆոտոշարքը ներկայացնում է BRAVO.am-ը:

Նազեհ Նազլումյանն ու Առլեն Շահվերդյանն ամուսնացել են


Զույգի կնքահայրը  “The Beautified Project” ռոք-խմբի վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանն է: Ռոքերը մեզ հետ զրույցում նշել է, թե ականատես է եղել Առլենի ու Նազեհի գեղեցիկ հարաբերությունների ձեւավորմանն ու ընթացքին:):

Առլեն + Նազեհ = The Beautified ընտանիք :)

Առլեն Շահվերդյանը BRAVO.am-ին պատմել է, որ սիրելիի հետ ծանոթացել է հինգ տարի առաջ` “The Beautified Project”-ի շնորհիվ.“Նազեհը մեր համերգներին հաճախ էր գալիս, ես էլ տեսա նրան, շատ հավանեցի, հետո “Facebook”-ով հաղորդագրություն ուղարկեցի` առաջարկելով հանդիպել, ու հենց այդ օրվանից էլ ամեն ինչ սկսվեց: Նշանադրվել ենք երկու տարի առաջ”:

Զույգի կնքահայրը Անդրե Սիմոնյանն է


Ռոք-խմբի դաշնակահարը խոսել է նաեւ քավորի ընտրությունից:).“Քանի որ ծանոթությունը խմբի միջոցով է եղել, որի հիմնադիրը մեր ընկեր, ավագ եղբայր Անդրեն է, որոշեցինք հարաբերություններն ավելի բարեկամական դարձնել, իսկ մեր “The Beautified Family”-ն` էլ ավելի կայուն ու մեծ”:

Արմենը, Նազեհը, Առլենն ու Անդրեն


Փեսայի փոխանցմամբ` հարսանիքը նշում են մոտ 300 հյուրի հետ.“Սա ոչ միայն հարսանիք է, այլեւ բարեկամների վերամիավորում. այսօր իրար են հանդիպել մեր հարազատներներից այնպիսինները, որոնք միմյանց ավելի քան 20 տարի չեն տեսել”:

Արտերկրից ժամանած բարեկամներից բացի, հարսանիքին ներկա են նաեւ “The Beautified Project” ռոք-խմբի երաժիշտների ընկերներից Սոնա Ռուբենյանը, Սեւակ Ամրոյանը, որն, ի դեպ, երգի տեսքով նվեր է մատուցելու նորապսակներին:

Նազեհ Նազլումյանի ու Առլեն Շահվերդյանի պսակադրությանը


Առլենը մեզ հետ զրույցում նշել է` ամենայն հավանականությամբ, հարսանեկան ճամփորդության կմեկնեն օգոստոսին:

BRAVO.am-ը շնորհավորում է Առլենին եւ Նազեհին` մաղթելով անսահման սեր եւ ընտանեկան երջանիկ կյանք:): 

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW