Անաիս Սարդարյանն օրեր առաջ է վերադարձել Սոչիից: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ վայելել է երկար սպասված հանգիստը. «Անկրկնելի օրեր եմ անցկացրել: Թեեւ իմ հյուրանոցը հենց ծովի ափին էր, նաեւ լողավազան կար, բայց չեմ օգտվել: Այնքան հոգնած էի, որ ուզում էի միայն քնել, հանգստանալ: Թվում էր, եթե ծովը մտնեմ, ինձնից շատ էներգիա կխլի, կրկին կնիհարեմ»:
Անաիս Սարդարյանը` Սոչիում
Պարզվում է` վերջին շրջանի գերզբաղվածության պատճառով դերասանուհին նիհարել է շուրջ 13 կգ-ով.«Դրա համար էլ հանգստիս ընթացքում միայն կերել, խմել ու քնել եմ: Այնտեղ շատ ընկերներ ունեմ, որոնց հետ օրերը շատ արագ անցան: Շատ ուրախալի էր, որ սրճարանում ինձ մետեցան հայ համայնքի ներկայացուցիչներ ու առաջարկեցին էքսկուրսիա Սոչիում եւ Ադլերում, որից, սակայն, հրաժարվեցի, քանի որ ընկերներս ինձ միայնակ չէին թողնում»:
Անաիս Սարդարյանը` Սոչիում
Անաիսը նախատեսել էր 21 օրից վերադառնալ Հայաստան, սակայն պլանները փոխել է` «Գլամուրային չոբանները» ներկայացման մեջ խաղալու համար.«Բացի այդ, շատ էի կարոտել Երեւանս, ամեն գիշեր «Ռեինկարնացիա»-ի «Երեւան» երգն էի լսում: Մեր մայրաքաղաքի նմանը չկա աշխարհում, պարզապես այստեղ այնքան շատ են ծանոթներս ու ընկերներս, որ չեմ կարողանում հանգստանալ»:
Անաիս Սարդարյանը` Սոչիում
Ամռան ընթացքում նա կփորձի, ինչպես նշել է, ծերունական հանգիստ վայելել:). «Առհասարակ, շատ ակտիվ հանգստի կողմնակից չեմ, ակումբներ, դիսկոտեկներ չեմ գնում, բայց այս տարի որոշել եմ տատիկ-պապիկների նման պասիվ հանգիստ ունենալ: Մի քանի օրից կմեկնեմ Ղրիմ: Կարծում եմ, տարվա ընթացքում չարչարվելուց հետո վաստակել եմ հաճախ հանգստանալու իրավունքը»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անաիսի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: