×


Անաիս Սարդարյանի խենթությունները Ռուսաստանում :)

Հուլիսի 1-ին` Անաիս Սարդարյանի ծննդյան օրը, հրապարակեցինք դերասանուհու նոր ֆոտոշարքը եւ անկեղծ զրույցն ամենատարբեր թեմաների շուրջ, իսկ այսօր կպատմենք, թե “Շանթ”-ի “Քաղաքում” սերիալում Անուշիկի դերակատարն ինչպես է նշել 26-ամյակը:

Անաիս Սարդարյանը


Հոբելյարն այս անգամ տարեդարձն անցկացրել է Հայաստանի սահմաններից դուրս` հարազատների շրջապատում.“Երկու տարի անընդմեջ ծնողներս այդ օրը կողքիս չեն եղել, նրանց ներկայությունն ամենակարեւոր նվերն էր”,-BRAVO.am-ին ասել է նա: 

Մեկնելով Ռուսաստան` Անաիսը քույրիկի եւ զարմուհիների հետ հենց օդանավակայանից շտապել է զվարճանալու, իր խոսքով` մանկանալու. “Բոլորին ստիպել եմ ինձ նվերներ գնել (ծիծաղում է-հեղ.):  Ես էլ, ինչպես բոլորը, սիրում եմ նվերներ ստանալ, չնայած` նվիրել ավելի շատ եմ սիրում”:

Անաիս Սարդարյանը` քրոջ եւ զարմուհիների հետ


Առաջին բարեմաղթանքները նա այս տարի լսել է մտերիմ ընկերներից` դերասաններ Լեւս Դավթյանից, Լեւոն Հարությունյանից եւ Տիգրան Աթայանից: Դերասանուհուն անչափ տպավորել է հայրիկի շնորհավորանքը:

Թեեւ Անաիսը չի սիրում ծաղիկներ նվեր ստանալ, գեղեցիկ փնջերի պակաս չի եղել, իսկ երեկույթը կազմակերպել է մտերիմ ընկերներից Գեւորգը.“Տարեդարձս համարում եմ ստացված”:

Անաիս Սարդարյանը` զարմուհիների հետ


Ի դեպ, դերասանուհին որոշել է ծննդյան տորթի մոմերը չփչել եւ երազանք չմտապահել.“Պարզապես կտրել եմ եւ հյուրասիրել: Աստված գիտի իմ երազանքների մասին եւ կտա այն ամենն, ինչ նախատեսել է ինձ համար”:

Տեքստը` Անշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անաիս Սարդարյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW