Անաիս Սարդարյանը «Հին արքաներ» գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմում նկարահանվելուց հետո ընդգրկված չէ հեռուստատեսային որեւէ նախագծում, իսկ պատճառը փորձել է պարզել BRAVO.am-ը: Դերասանուհին մեզ հետ զրույցում ասել է, որ դադար չի վերցրել, պարզապես աշխատանքի բնույթն է փոքր-ինչ փոխվել:
Անաիս Սարդարյանը
«Այս շրջանում ավելի շատ կուլիսային գործերով եմ զբաղված: Որպես տնօրեն եւ պրոդյուսեր՝ աշխատում եմ մի հաղորդման վրա, որը կցուցադրվի «Կենտրոն TV»-ով: Մինչեւ ամառ մեկ այլ ծրագրի շրջանակում էլ կներկայանամ որպես հաղորդավար: Իսկ իմ եւ Անդոյի «Մանկուց երազել եմ» նախագիծը դադարի փուլում է»,-տեղեկացրել է նա:
Անաիսը հետաքրքիր առաջարկի դեպքում պատրաստ է վերադառնալ ֆիլմի նկարահանման հրապարակ, սակայն կհրաժարվի սերիալային դերից.«Այս պահին մյուս աշխատանքներս չեմ կարողանա համատեղել սերիալի համար անհրաժեշտ խիտ գրաֆիկի հետ»:
Անաիս Սարդարյանը
Նա ուրախ է, որ այժմ հնարավորություն ունի ավելի շատ թատրոնի բեմում լինել.«Երկու տարվա դադարից հետո վերականգնել ենք «Քիթը» ներկայացումը, որը խաղում եմ Սոնա Մաթեւոսյանի հետ: Այն ընդգրկվել է Տիկնիկային թատրոնի խաղացանկում, շարունակում եմ ամեն ամիս խաղալ «Գլամուրային չոբանները» ներկայացման մեջ: Այնպես որ, եթե հանդիսատեսը ցանկանա ինձ տեսնել, կարող է դիտել դրանցից որեւէ մեկը»:
Վերջին շրջանում նկատելի է, որ դերասանուհին բավական նվազեցրել է իր քաշը.«Շարունակում եմ օրը 1 կգ նիհարել:): Եթե ավելի լուրջ, չեմ գիրանում, քանի որ հաց ուտելու ժամանակ չունեմ, բացի այդ, ինձ դուր է գալիս այժմյան թեթեւ՝ 49 կգ քաշս»: Իսկ անձնական կյանքում, Անաիսի խոսքով, բուռն շրջան է.«Ավելին ասել չեմ ուզում»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անաիս Սարդարյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: