×


Անահիտ Կիրակոսյան.«Դա չի խանգարում ամուսնուս հետ ժամանակ անցկացնել»

Նկարահանումներ, ժամանց ընտանիքի հետ՝ այսպես է անցնում Անահիտ Կիրակոսյանի ամառային առօրյան: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է ոչ միայն ստեղծագործական նորությունների, այլեւ ամուսնու եւ երեխաների մասին:

Անահիտ Կիրակոսյանն՝ ամուսնու հետ


««Շանթ»-ի առավոտյան ծրագիրը արձակուրդում է, իսկ ես՝ ոչ: Մի բանն ավարտվում է, մյուսն է սկսվում: Ռեժիսոր Ռոման Մուշեղյանից առաջարկ ստացա նկարահանվել «Անուղղելիները» սերիալում: Ինձ համար շատ հաճելի կլիներ հայտնվել մի նախագծում, որն արդեն իսկ սիրված է, եւ կերպարիս ծանոթանալուց հետո սիրով համաձայնեցի»,-ասել է նա:

Գրիշա Աղախանյանը եւ Անահիտ Կիրակոսյանը՝ «Անուղղելիները» սերիալի նկարահանումներին


Անահիտը մարմնավորում է Գրիշա Աղախանյանի՝ Նարբեի կնոջը.«Լիլիթն ու Նարբեն երկու երեխա ունեն՝ աղջիկ եւ տղա: Նախկինում մայրիկի կերպարով ներկայացել եմ, բայց նման բնավորությամբ կնոջ դերում առաջին անգամ եմ ներկայանալու: Ինձ համար եւս բավականին հետաքրքիր է փոփոխությունը. թեյարանի աշխատակից Սուսիկից եւ լոռեցի Հայարփիից հետո կիրթ, ղեկավար կնոջ կերպարում եմ, ով կարողանում է իր խոսքը ասել նաեւ ընտանիքում: Կարծում եմ՝ հեռուստադիտողին էլ հետաքրքիր կլինի ինձ նորովի տեսնել: Միշտ ասել եմ, որ սիրում եմ փոփոխություններ, հույս ունեմ, որ աշխատանքս կգնահատվի եւ կերպարս կսիրվի»:

Անահիտ Կիրակոսյանի երեխաները


Դերասանուհին նշել է, որ աշխատանքը չի խանգարում ընտանիքին ժամանակ տրամադրել.«Մեծ աղջկաս հետ Դսեղում էի, որպեսզի նա ընկերուհիների հետ իր հանգիստն անցկացներ այնտեղ: Նրան հետաքրքիր էր գյուղի եւ Լոռվա միջավայրը, Դսեղն իր ողջ գեղեցկությամբ եւ թումանյանական բնությամբ: Այժմ փորձում եմ ժամանակս տրամադրել փոքր աղջկաս եւ Հայկիս, կազմակերպում ենք խաղեր՝ բակային, ջրային, եւ զբոսանքներ ոչ շոգ ժամերին: Իհարկե, դա չի խանգարում ժամանակս նաեւ ամուսնուս հետ անցկացնել, միասին զբոսնել երեկոյան Երեւանով՝ վայելելով յուրաքանչյուր վայրկյանը»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անահիտի անձնական արխիվից եւ Շանթի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW