Անահիտ Հարությունյանը հաճախ է անկեղծ լուսանկարներով կիսվում սոցիալական ցանցերի իր էջերում, բայց մինչ օրս չի հանրայնացրել, թե ով է սիրելին: Մոդելի հրապարակած նոր լուսանկարը շատերին հիմք է տվել ենթադրելու, նույնիսկ մի շարք կայքեր գրել են, որ անկողնում հենց նա եւ ընտրյալն են, սակայն ինչպես պարզել է BRAVO.am-ը, ամենեւին էլ այդպես չէ:
Իր կարոտն ու հոգեվիճակն արտահայտելու միտումով Անահիտը կիսվել է անծանոթ զույգի լուսանկարով, ինչը, կարծում է, նույնն է, թե ռոմանտիկ տեղեր մեջբերեր. «Հավանաբար, մտածեցին՝ մեր նկարն է՝ նմանեցնելով աղջկա կազմվածքն ու սիրելիիս անվան առաջին տառը: Որոշ ընկերներ նույնպես հարցնում են՝ իսկապես մենք ենք: Ինչը, պետք է նշեմ, բավական զավեշտալի է»,-ասել է նա:
Անահիտ Հարությունյանը
Մոդելը համարում է, որ չարժե սիրելիի հետ լուսանկարներ հրապարակել մինչեւ հարաբերությունները չհասնեն որոշակի մակարդակի, ինչպիսն նշանդրեքն է կամ ամուսնությունը:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Անահիտ Հարությունյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: