Անահիտ Հարությունյանը BRAVO.am-ին է տրամադրել իր նոր ֆոտոշարքը, որն իրականացվել է օրեր առաջ՝ Սեւանում: Մոդելը մեզ հետ զրույցում նշել է, որ ցուրտ եղանակը խոչընդոտ չի հանդիսացել լուսանկարահանումն ըստ պլանավորածի անցկացնելու համար:
Անահիտ Հարությունյանը
«Սա մեր երեւակայության ու ձգտման արդյունքն է: Այն էապես տարբերվում է իմ նախորդ ֆոտոշարքերից, որոնք հիմնականում միանման էին: Այս ոճի մեջ առաջին անգամ եմ նկարվում: Չնայած բարդ պայմաններին` աշխատանքային խմբով էլ ավելի մեծ եռանդով էինք աշխատում»,-ասել է նա:
Անահիտը համագործակցել է դիզայներ Ալիսա Հարությունյանի հետ, ֆոտոշարքի արտ-տնօրենն էլ Վահե Ստեպն է: Ոճը միասին են ընտրել: Խոսելով վարսերի գույնի փոփոխության մասին՝ մոդելը նշել է, որ այն կապված է միայն կերպարի հետ:
Անահիտ Հարությունյանը
«Կտրուկ փոփոխությունների դիմելը հիմնականում պայմանավորված է լինում կերպարային նկարահանումներով: Իսկ կյանքում արտաքինիս փոփոխության վրա հոգեվիճակս ազդեցություն չի ունենում: Սեւ վարսերին հրաժեշտ տալը ես ամպագոռգոռ կանվանեի»,-նշել է նա:
Ի դեպ, մոդելը լուսանկարահանման ողջ գործընթացը հետաքրքիր է համարում նաեւ մարզի բնակիչների համար, ովքեր հետեւել են իրենց աշխատանքին:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Վահե Ստեպի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: