×


Անահիտ Սիմոնյանը շնորհակալ է Հայկոյին աջակցության համար

BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ Անահիտ Սիմոնյանը պատրաստվում է ներկայանալ որպես հագուստի դիզայներ: Երգչուհին նախատեսում է բացել ատելյե, այնուհետեւ` խանութ-սրահ. “Սկզբում կգործի այսպես կոչված արտադրամասը, խանութը հետագայում կլինի այլ հասցեում: Իմ աշխատանքներից բացի, այն ծառայելու է ամեն տեսակի հագուստ կարելու եւ ձեւափոխելու համար: Ովքեր կցանկանան ձեռք բերել իմ դիզայնով հագուստ, տեղում կպատվիրեն, դերձակները կկարեն”:

Անահիտ Սիմոնյանը


Նրա փոխանցմամբ` հաճախորդների համար պատրաստել է էսքիզների ալբոմներ, որոնցից կարող են ընտրել զգեստները.“Արդեն մանկական հագուստի պատվեր էլ ունեմ, եթե կարիք լինի, տղամարդկանց համար նախատեսված հագուստ էլ կկարվի, բայց ամենաշատը սիրում եմ երեկոյան զգեստների գծագրումը”, -մեզ հետ զրույցում ասել է Անահիտ Սիմոնյանը` ավելացնելով, որ զուգահեռ շարունակելու է բիժուտերիա պատրաստել, որոնք կհամադրի իր կարած զգեստների հետ:

Անահիտ Սիմոնյանն իր դիզայնով կարված զգեստներ է կրում


Այն հարցին, թե ինչու մարդիկ պետք է հագուստ պատվիրեն հենց իր ատելյեից, Անահիտը հետեւյալն է պատասխանել. “Ճաշակի հարց է, եթե հավանում են իմ բեմական զգեստները, ոճն ու ձեռագիրը, հուսով եմ` կգան ինձ մոտ: Հիմա պատրաստվում ենք նոր ֆոտոշարք նկարել, որտեղ իմ դիզայնով զգեստները կկրեմ ես ու հայտնի մի քանի երգիչներ”:

Անահիտ Սիմոնյանն իր դիզայնով կարված զգեստներ է կրում


Անահիտ Սիմոնյանն իր անունն ու ազգանունն օգտագործելու է որպես ապրանքանիշ, պատրաստ է “Anahit Simonyan Fashion”-ի տարբերանշանը, որն արել է դիզայներ Նաիրա Ամատունին` Գագա Ամատունու կինը. “Սեւն ու ոսկեգույնն իմ սիրելի գույներն են, այդ գույների համադրությամբ լոգոն ինձ դուր է գալիս”, - նշել է նա ու հավելել, որ շատ է հավանում հանրահայտ դիզայներ Էլի Սաաբի հավաքածուները:

Անահիտ Սիմոնյանն իր անունն ու ազգանունն օգտագործելու է որպես ապրանքանիշ

Անահիտ Սիմոնյանն իր դիզայնով կարված զգեստներ է կրում


Երգչուհին նշել է, որ իր երկրորդ մասնագիտության “արմատները” գալիս են մանկությունից. “Կարի մեքենա ունեցել եմ փոքր տարիքից, անգամ դպրոցական տարիներին որոշ բաներ կարում ու հագնում էի: Վերջերս գնում էի նկարչության դասերի, իսկ հիմա հաճախում եմ “Ատեքս”` Կարինե Դնոյանի մոտ անհատական դասընթացների եւ ավելի մանրամասն եմ ուսումնասիրում նորաձեւության պատմությունը”:

Անահիտ Սիմոնյանը եւ Հայկոն


Անահիտն իր նկարած էսքիզները ցույց է տալիս ամուսնուն` Հայկոյին, նրա կարծիքն էլ հաշվի է առնում. “Շնորհակալ եմ, որ ամենասկզբից հավանել է իմ գաղափարն ու, այսպես ասած, ինձ “դուխ է տվել”, ինքն է ձեռնարկել, որ կարողանամ սկսել իմ գործունեությունը”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, “ԷԼ Style”-ի եւ Անահիտ Սիմոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW