Այն, ինչ երեկ տեղի է ունեցել Սիրահարների այգում, կոչվում էր “ԷԼ Baby Fair”:): Երեխաներին գեղեցիկ տոն է պարգեւել “ԷԼ Baby” ամսագիրը` կազմակերպելով ցուցահանդես-փարթի, որի ընթացքում ելույթ են ունեցել նաեւ պատանի երգչուհիներ Անգելինա Գասպարյանը, Դալիթան ու Բեթթին:
Միջոցառումն ուղեկցվել է հագուստի ցուցադրությամբ, մանկական ապրանքանիշների եւ ծառայությունների ցուցահանդեսով: Մանկական փարթիի փոքրիկ հյուրերին զվարճացրել են սիրված մուլտֆիլմերի հերոսները, նրանք այգում իրենց ժամանցը կազմակերպելու հետաքրքիր այլ տարբերակներ էլ են գտել, ինչպես, օրինակ, ավազանկարչությունը:):
Դալիթան
Նշենք, որ երեխաների մեծ բանակ էր հավաքվել այն տաղավարի շուրջ, որտեղ վերջիններիս դեմքերն ու ձեռքերը գունազարդում էին:): Ցերեկույթի հայտնի հյուրերից երգչուհի Անահիտ Սիմոնյանը Սիրահարների այգի էր ժամանել որդու` Արմանի հետ, որն ուշադիր հետեւում էր տոնական անցուդարձին:):
Անահիտ Սիմոնյանը որդու` Արմանի հետ
Նախագծի ղեկավար Արմինե Խախամյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ հուսով է` ցուցահանդես-փարթին ամենամյա կդառնա.“Մեր նպատակն է փոքրիկների համար նախատեսված միջոցառումների շարք իրականացնել, որ կմիավորի քաղաքում գործող բոլոր մանկական ապրանքանիշները”:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: