Անահիտ Սիմոնյանը պատրաստվում է սիրահարների հովանավոր Սուրբ Վալենտինի օրը` փետրվարի 14-ին, թողարկել հագուստի նոր հավաքածու. այս մասին նա հայտնել է BRAVO.am-ին` հավելելով, որ կլինեն միայն կանանց համար նախատեսված նմուշներ.“Զգեստները հանրությանը կներկայացնենք ես եւ տարբեր ոլորտների աղջիկներ, որոնք հանդես կգան որպես մոդելներ”:
Անահիտ Սիմոնյանը
Պատմել ենք, որ նա որպես ոճաբան աշխատում էր “Հայաստանի ձայնը” հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանում` Հայկոյի եւ Շուշան Պետրոսյանի թիմերի մասնակիցների հետ, նկարահանումների ավարտից հետո էլ շարունակում է նոր զգեստներ կարել եւ ցանկություն ունի իր ատելյեի բացման մեկամյակը տոնել.“Ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել, բայց եթե ստացվի, հանդիսավորությամբ կնշենք մեր գործունեությունը”:
Անահիտ Սիմոնյանը փետրվարին զգեստների նոր հավաքածու կներկայացնի
Անահիտի խոսքով` երգարվեստին շարունակում է որպես հոբբի վերաբերել եւ ժամանակ առ ժամանակ կատարում է երգեր, որոնք իրեն դուր են գալիս: Նա վերջերս ձայնագրել է “Love You Հոգիս” երգը, որի երաժշտությունը գրել է Հայկոն, խոսքերը` Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն արել է Lazzaro-ն: Հավանաբար, գարնանն այս երգի հիման վրա տեսահոլովակ կնկարահանվի:
BRAVO.am
Լուսանկարները` Անահիտ Սիմոնյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: