×


Անատի Սաքանյանի՝ հարսանիք-մեղրամսի հետաձգման պատճառը

Հայկական սերիալներից հայտնի Անատի Սաքանյանի՝ փետրվարին տեղի ունեցած ամուսնության մասին պատմել ենք:  Նա եւ Էդգարը Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատանիներով փոխանակվելուց հետո իրենց միությունը հարազատների եւ ընկերների հետ նշեցին ռեստորանային համալիրներից մեկում:

Անատի Սաքանյանն՝ ամուսնու հետ


Անատին թեեւ նոր լուսանկարներ է հրապարակել խնջույքից, նախընտրում է անձնական կյանքի մանրամասներով չկիսվել, իսկ մեզ հետ զրույցում միայն ասել է, թե որքանով է փոխվել կյանքն ամուսնությունից հետո.«Այն, որ երջանիկ եմ, տալիս է բոլոր հարցերի պատասխանը:)»:

Պարզվում է՝ դերասանուհին չի հրաժարվել հարսի ճերմակ զգեստ հագնելու մտադրությունից, միայն թե այն թողել է մեղրամսի ժամանակ: Հարսանեկան ճամփորդության համար զույգն ընտրել է Մալդիվյան կղզիները:

Անատի Սաքանյանը


Անատին BRAVO.am-ին հայտնել է, որ ուղեւորությունն աշխատանքային զբաղվածության պատճառով հետաձգել են.«Այս շրջանում նկարահանումներ ունեմ: Շուտով «Քարե դարդ» սիթքոմի դերասաններով երաժշտական-հումորային ծրագրով ԱՄՆ հյուրախաղերի կմեկնենք»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Անատիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW