Հայկական մի շարք սերիալներից հայտնի Անատի Սաքանյանը դարձել է 26 տարեկան: Ավանդույթի համաձայն, նա տարեդարձի առթիվ մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա են եղել ծնողները, բարեկամներն ու մտերիմ ընկերները: Երեկույթի լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին:
Անատի Սաքանյանի 26-ամյակին
«Ինձ համար ծննդյանս օրը մեծ տոն է: Երեւի պատճառն այն է, որ ինձ շատ եմ սիրում եւ ամեն տարի պարտադիր հեքիաթի եմ վերածում օրս»,-նշել է հոբելյարը:
Թե ինչու է այս տարի սեւ տորթ եւ զգեստ ընտրել, Անատին պատասխանել է. «Միշտ վառ գույների զարդարանքներ եւ տորթ եմ պատվիրել, այս անգամ նորություն էի ուզում, զգեստիս համահունչ էր սեւը: Պարահանդեսից ուշացած արքայադստեր կերպարն էի ընտրել, իսկ թե ինչու՝ չեմ ասի»:
Անատի Սաքանյանը
Նրա խոսքով` օրը հիանալի է անցել.«Պլանավորածից էլ լավ նշեցի: Բազում անակնկալներ են եղել, բայց չեմ ցանկանա մանրամասնել»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անատի Սաքանյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: