×


Անդոյի դուստրը 3-ամյակի խնջույքի համար ընտրել է թագուհու կերպարը:)

Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանն ու կինը` Մերին, 3 տարի է, ինչ վայելում են Էլենի ներկայությունը: Առաջնեկի լույս աշխարհ գալուց հետո իրենց կյանքն ու առօրյան ամբողջությամբ փոխած ծնողներն օրերս նկարահանվել են նոր ֆոտոշարքում եւ BRAVO.am-ի հետ զրուցել դստեր նախասիրությունների, սիրելի հեքիաթների, մուլտֆիլմերի մասին եւ ոչ միայն:

Անդոն՝ դստեր ու կնոջ հետ


Երիտասարդ մայրիկի փոխանցմամբ` Էլենը բարի, ազնիվ, ընկերասեր, շփվող ու մարդամոտ երեխա է: Երբեք ոչնչից չի նեղանում. երբ ծնողներն ինչ-որ առիթով բարկանում են, նա հոնքերը կիտելու փոխարեն սիրաշահում է նրանց:):

Աղջնակը հեքիաթների սիրահար է, ինչպես Մերին է նշում, անգիր գիտի Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր հեքիաթները. «Այնքան եմ կարդացել իր համար, որ անգիր է արել: Հիմա գիրքը վերցնում է, թերթում էջերն ու պատմում:): Հաճույքով դիտում է հիմնականում հայկական, երբեմն էլ «դիսնեյյան» մուլտֆիլմեր»:

Անդոյի դուստրը


3-ամյա Էլենի առօրյայի անբաժան մասն են կազմում մշակութային վայրեր այցելելը:  Մերիի խոսքով` նա բաց չի թողնում Կամերային թատրոնի եւ ոչ մի ներկայացում. «Հայրիկի մասնակցությամբ բոլոր ներկայացումներն անգիր գիտի. սկզբից մինչեւ վերջ նայում է ու վազում բեմ:)»:

Անդոն՝ դստեր ու կնոջ հետ


Փոքրիկին հաճախ կարող եք տեսնել հագուստի խանութներում մայրիկի հետ գնումներ անելիս:).«Կիսաշրջազգեստների սիրահար է: Ինքն է ընտրում` ինչ հագնել, ես միայն հուշում եմ, թե ինչն ինչի հետ համադրել: Անդոն հիմնականում արտերկրից է մեզ համար նվերներ բերում, իսկ Հայաստանում գնումներ անելն իմ եւ աղջկաս պարտականությունն է:)»:

Ամուսինները պատրաստվում են Էլենի ծննդյան տոնին.«Այս տարի Էլենս ցանկություն է հայտնել թագուհու կերպարում լինել: Այժմ նախապատրաստական աշխատանքներ ենք տանում, որ այդ օրն ամեն բան իր սրտով լինի»:

BRAVO.am
Լուսանկարները` Kid’s Fashion-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW