«Счастья! Здоровья!» նախագծի մասին պատմել ենք: Նոր կատակերգության դերասանական կազմում է նաեւ Անդրանիկ Հարությունյանը, որը BRAVO.am-ին մանրամասներ է հայտնել ոչ միայն իր կերպարից, այլեւ ֆիլմի նկարահանման ընթացքից:
Յուրի Իգիթխանյանը, Հրանտ Թոխատյանը, Անդրանիկ Հարությունյանը եւ Հայկ Մարությանը
«Առաջարկը ստացել եմ Հայկ Մարությանից ու հաճույքով համաձայնել եմ մասնակցել: Հայաստանում նկարահանվում է ֆիլմի մի մասը` մոտ 25 րոպե տեւողությամբ հարսանիքի հատվածը: Գիտեմ, որ լինելու է ռուսական մաս, որտեղ գլխավոր դերում հանդես է գալու Միշա Գալուստյանը»,-ասել է Անդոն:
«Счастья! Здоровья!» ֆիլմի նկարահանումներին
Նա մարմնավորում է Հայկ Մարությանի մանկության ընկերոջը` Սամվելին, որն էլ դառնում է Հայկի եւ Նատաշա Ռուդովայի մարմնավորած կերպարների հարսանիքի քավորը.«Հայկը մի ռուս աղջկա հետ գալիս է գյուղ հանգստանալու, իսկ նրա տատիկը, ով վատառողջ է, առաջարկում է հարսանիք անել` ասելով, որ գուցե էլ չհասցնի տեսնել այն: Ամեն ինչ շատ արագ է որոշվում...»:
Հայկ Մարությանի հոր կերպարում Հրանտ Թոխատյանն է: Անդոն պատմել է, որ վերջինիս հումորների շնորհիվ նկարահանումներն էլ ավելի են հետաքրքրացել. «Առհասարակ, զվարճալի տեսարանները շատ են. օրինակ` իմ հերոսը չի կարողանում ռուսերեն լավ խոսել ու հայտնվում է ծիծաղելի իրավիճակներում: Առաջին անգամ էի նկարահանվում Հրանտ Արամիչի հետ, հետաքրքիր 7 օր եմ ունեցել, մի վայրկյան չենք ձանձրացել»:
«Счастья! Здоровья!» ֆիլմի նկարահանումներին
Անդոն մեզ հետ զրույցում նաեւ խոստովանել է, որ հաճախ է խանգարել դիլիջանյան նկարահանումների ընթացքը.«Ռեժիսորներն ինչ հրահանգ տալիս էին, կրկնում էի: Ասում էին` գիժ է հայտնվել նկարահանման հրապարակում, տարեք, հանգիստ աշխատենք:)»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արգո Բարոյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: