“Ես քեզ կուզեի ատել” երգում են Անդրեն եւ “X Factor” նախագծի մասնակից Լենա Ղազարյանը, որոնք երեկ երեկոյան իրենց հարաբերությունները պարզել են Երեւանի բուսաբանական այգում, իսկ հանդիպման ընթացքը ֆիքսել են տեսախցիկները:):
Անդրեն եւ Լենա Ղազարյանը
Երգը ծնվել է “Շանթ”-ի նախագծի ընթացքում, Անդրեն այն նվիրել է Լենային, իսկ կիսաեզրափակչում վերջինիս ելույթից հետո հայտարարել.“Մեծ սիրով այս ստեղծագործությունը կկատարեմ քեզ հետ”: Երգիչը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ պրոդյուսերի կարգավիճակում կօգնի աղջկան երաժշտական ասպարեզում հաջողությունների հասնել:
“Ես քեզ կուզեի ատել” երգի հեղինակը Ռոբերտ Թառոյանն է, դրա հիման վրա տեսահոլովակի ռեժիսորը` Արթուր Մանուկյանը, ոճաբանը` Արմեն Գալյանը, իսկ երգիչների հագուստները տրամադրել է “Faina” նորաձեւության տունը:
Անդրեն "Ես քեզ կուզեի ատել" տեսահոլովակի նկարահանումներին
Նկարահանման ընթացքում Անդրեն իր խորհուրդներով օգնել է Լենա Ղազարյանին, նա էլ ամեն ինչ արել է, որպեսզի հուզմունքը չխանգարի աշխատանքին.“Ուրախ եմ իմ առաջին տեսահոլովակում հանդես գալ սիրելի ղեկավարիս հետ”,-նշել է երգչուհին:
Արթուր Մանուկյանի խոսքով` տեսահոլովակը սյուժետային գիծ չունի.“Հիմքում կյանքի եւ բնության կապն է: Ներկայացնելու ենք ընթրիքի տեսարան, որտեղ Անդրեն եւ Լենան փոխանակում են էմոցիաները”:
Լենա Ղազարյանը "Ես քեզ կուզեի ատել" տեսահոլովակի նկարահանումներին
Ռեժիսորը նշել է, որ երկրորդ անգամ է համագործակցում Անդրեի հետ, որի կերպարը կտարբերվի նախորդներից.“Նա իմ ամենասիրելի արտիստն է, ով, լինելով պրոֆեսիոնալ, նկարահանման հրապարակում ամբիցիաներ չի դրսեւորում, իսկ Լենային ճանաչում եմ փոքր տարիքից: Փորձում ենք նրան այնպես ներկայացնել, որ հիշվի:)”:
Ստեղծագործական թիմը տեսահոլովակի պրեմիերան նախատեսում է իրականացնել այս ամիս:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ Անդրեի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: