×


Անդրեն, Արմինկան, Արամ Նիկոլյանն ու այլ հայտնիներ` Ֆաինա Հարությունյանի նոր հավաքածուի ցուցադրությանը

Նորաձեւության հայ սիրահարները, որոնց թվում` շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, երեկ մասնակցել են դիզայներ Ֆաինա Հարությունյանի հեղինակած նոր հավաքածուի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել նոր "Range Rover" ավտոմեքենայի երեւանյան շնորհանդեսին:

Ֆաինա Հարությունյանի նոր հավաքածուի ցուցադրությանը


Երեկոյի ընթացքում յոթ մոդել ցուցադրել է 21 զգեստ: Ի դեպ, սա առաջին անգամն է, որ Ֆաինայի հավաքածուն ներկայացնում են հայ մանեքենուհիներ. “Ինձ միշտ ասում էին, որ Հայաստանում գեղեցիկ աղջիկ չկա, ուզում եմ վստահեցնել եւ ցույց տալ բոլորին, որ այդպես չէ: Շնորհակալ եմ մոդելներին, նաեւ Ագա Քանքանյանի ստուդիային մեծ աջակցության համար”,-նշել է դիզայները:

Դիզայներ Ֆաինա Հարությունյանը


Եվ այսպես, մոդելները պոդիումով քայլելիս սեթեւեթում էին, ծիծաղում, օդային համբույրներ եւ ողջույններ ուղարկում հյուրերին:

Գայանե Մաշուրյանը եւ Անդրեն քրոջ` Անուշ Հովնանյանի հետ


Ֆաինա Հարությունյանի` երկու շաբաթում ստեղծած հավաքածուն, որի գունային գամման բազմազան է` պաստելային երանգներից մինչեւ վառ կարմիր, ներկաների հավանությանն ու ջերմ ծափահարություններին է արժանացել:

Ֆաինա Հարությունյանի նոր հավաքածուի ցուցադրությանը

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Mana Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW