Կանանց մեկամսյակի առթիվ Անդրեն գեղեցիկ սեռին կշնորհավորի իր հոգու երգերով: Դրանք տասն են եւ ամփոփված են “Իմ հոգի” անվանմամբ ձայնասկավառակում, որի առաջին օրինակները նա կմակագրի մարտի 12-ին: Երգչի սիրո խոստովանությունը լսելու համար ժամը 18:30-ին այցելիր “Երեւան Մոլ”. համերգ-շնորհանդեսի մուտքն ազատ է:):
Անդրեն
BRAVO.am-ը դեռ նախորդ տարվա հոկտեմբերին տեղեկացրել է, որ Անդրեն զբաղված է իր թվով 6-րդ ալբոմի թողարկման աշխատանքներով: “Իմ հոգու” հետ կապված մանրամասներ կարդացեք այստեղ, իսկ ստորեւ ներկայացնում ենք տասը երգերի անվանումներն ու երգչի մեկնաբանությունները:
1. Հայաստանս, միշտ կիսատ եմ, երբ հեռու եմ:
2. Իմ հոգի, մնա կանգուն, խաղաղ եւ հաղթական:
3. Քեզ տեր եմ. այս խոսքերը կասեմ այն միակ էակին, որը շատ սպասված է:
4.Իմ կես, սպասում եմ, փնտրում եմ ու արդեն կարոտում եմ քեզ: Ե՞րբ
վերջապես կհայտնվես իմ կյանքում…
5. Ես կդառնամ նորից ճամփաներից երկար:):
6. Թիք-թաք. ժամերն են անցնում, օրերն են անցնում, տարիներն են
հեռանում…
7. Մշո հարսանիք կանեմ Արցախի լեռներում:):
8. Գարուն. հոգու գարուն, սրտի գարուն… Հավերժ գարուն եմ ուզում զգալ, ապրել եւ պահպանել:
9. Մի գնա, մոտ արի, յար, արի: Քեզ համար երգեր եմ հորինել:):
10. Պարզից էլ պարզ է, որ Սուրեն Կնյազյանի այս գեղեցիկ եւ անկեղծ երգերը կմտնեն ամեն մեկի տուն եւ սիրտ: Ժամանակն է մաքրվենք, բարիանանք եւ սիրենք:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: