×


Անի Ավդալյանը դուստր է ունեցել

Այն մասին, որ Անի Ավդալյանը պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ, BRAVO.am-ը տեղեկացրել է: Այսօր արդեն ուրախ ենք հայտնել բարի լուր` ոճաբան-վարսահարդարն ամուսնուն՝ Լեւոնին, դուստր է պարգեւել: Փոքրիկը ծնվել է սեպտեմբերի 9-ին` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: 4 կգ քաշով եւ 52 սմ հասակով աղջնակին ամուսիններն անվանակոչել են Մարիա:

Անի Ավդալյանն` ամուսնու եւ որդու հետ


Մեզ հետ զրույցում նորաթուխ մայրիկը նշել է, որ փոքրիկն իրեն լավ է զգում. «Երկուսիս մոտ էլ ամեն ինչ կարգին է: Փոքրիկին առաջին անգամ գրկելու պահին, կարծում եմ, բոլոր ծնողներն էլ աննկարագրելի զգացողություններ են ունենում: Երեխան Աստծո կողմից տրված ամենամեծ պարգեւն է: Մարիային առաջինը հայրիկն է տեսել, նա էլ անսահման երջանիկ է»:

Անի Ավդալյանն` ամուսնու եւ որդու հետ


Նշենք, որ զույգի առաջնեկը` Դավիթը, երկու տարեկան է: Նորածին Մարիային եւ բոլոր փոքրիկներին մաղթում ենք առողջ ու անհոգ մանկություն:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անի Ավդալյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW