Հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի դեմքերի գեղեցիկ տեսքն իր ձեռքի շնորհքով ապահովող Անի Ավդալյանը նշանադրվել է: BRAVO.am-ը շնորհավորել է վարսահարդար-ոճաբանին եւ պարզել, թե ով է նրա ընտրյալը:):
Անի Ավդալյանի եւ Լեւոն Ավետիսյանի նշանադրությանը
Անին մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ սիրելին մասնագիտությամբ ֆինանսիստ Լեւոն Ավետիսյանն է, ում հետ ծանոթությունը շատ պատահական է ստացվել. “Աշխատանքս պատճառ դարձավ անձնական կյանքս դասավորելուն: Առաջին անգամ հանդիպել ենք իմ իմիջ-կենտրոնում. եկել էր տղամարդկանց համար նախատեսված սրահ: Մեր շփումը ժամանակի հետ այլ բնույթ ստացավ: Հետո նա աշխատանքի բերումով մեկնեց արտասահման, սակայն շարունակում էինք կապ պահպանել”:
Վարսահարդար-ոճաբանի ընտրյալն այս ապրիլին վերադառնում է Երեւան` օրինականացնելու իր եւ սիրելիի հարաբերությունները.“Իրեն հատուկ սկզբունքայնությամբ եւ լրջությամբ ծանոթացավ ծնողներիս հետ, եւ ես էլ չհասկացա, թե ինչպես որոշվեց մեր նշանադրության օրը: Ամեն ինչ շատ արագ եւ անակնկալ կերպով ստացվեց”:
Վարսահարդար-ոճաբան Անի Ավդալյանը նշանադրվել է
Թեեւ զույգը նախատեսել էր նշանադրությունը տոնել ընտանեկան եւ ընկերական նեղ շրջապատում, հյուրերի թիվը հասել է 70-ի:).“Ներկա էին Սոֆի Մխեյանը, Ռազմիկ Ամյանը, ով մեր ընդհանուր ընկերն է, եւ այլ երգիչ-երգչուհիներ: Նրանցից յուրաքանչյուրն այդ երեկո մեզ մի քանի երգ նվիրեց` ապահովելով բոլորի բարձր տրամադրությունը”:
Լեւոն Ավետիսյանը, Անի Ավդալյանը եւ Ռազմիկ Ամյանը
Անիի եւ Լեւոնի հարսանիքը եւս սարերի ետեւում չէ.“Եթե անկանխատեսելի բաներ չլինեն, կպսակադրվենք աշնանը: Հանուն ընտանիքի պատրաստ եմ թողնել սիրելի աշխատանքս, սակայն վստահ եմ, որ ապագա ամուսինս ինձ նման ընտրության առջեւ չի կանգնեցնի, որովհետեւ աշխարհայացքի առումով շատ նմանություններ ունենք”:
Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անի Ավդալյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: