Հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի դեմքերի գեղեցիկ տեսքն իր ձեռքի շնորհքով ապահովող Անի Ավդալյանի նշանադրությանը BRAVO.am-ն անդրադարձել է ամիսներ առաջ, իսկ այսօր արդեն նրան շնորհավորել ենք ամուսնության կապակցությամբ եւ հետաքրքրվել` ինչպես է անցել տոնական օրը:):
Անի Ավդալյանը
Վարսահարդար-ոճաբանը հոկտեմբերին Աստծո խորանի առջեւ հավերժ սիրելու խոստում է տվել մասնագիտությամբ ֆինանսիստ Լեւոն Ավետիսյանին, իսկ հարսանեկան ճամփորդության պատրաստվում է մեկնել 2015 թվականի սկզբին:
Անիի խոսքով` հարսանեկան խնջույքն անմոռանալի են դարձրել մտերիմները.“Մեր բոլոր հարազատները մեզ համար եւ մեզ հետ հավասար ուրախացան եւ մեր օրն իրենց ջերմությամբ էլ ավելի ուրախ դարձրին: Մեզ հետ էին նաեւ շոու-բիզնեսի իմ ընկերները` Արամեն եւ Աննան, Նազենի Հովհաննիսյանը, Անդրեն, Արման Հովհաննիսյանը, Սյոմա Կոդաբաշյանը, ունեինք նաեւ հյուրեր արտերկրից”:
Անի Ավդալյանը եւ Լեւոն Ավետիսյանը
Վարսահարդար-ոճաբանը նշել է, թե պսակադրության օրն իրեն ամենահաճելի անակնկալը մատուցել է բնությունը. “Անձրեւ տեղաց` կարճ եւգեղեցիկ: Շատ եմ սիրում անձրեւ”:
Անի Ավդալյանն ամուսնացած կնոջ կարգավիճակում իրեն էլ ավելի երջանիկ է զգում. “Այժմ ամուսնուս հետ հայրենիքում ենք. որոշել էինք մեղրամիսն այստեղ անցկացնել, իսկ արտերկիր կմեկնենք Ամանորին”:
Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անի Ավդալյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: