×


Անի Դաշյան.“Իմ կողքին կա այնպիսի տղամարդ, ում մասին շատ աղջիկներ կարող են միայն երազել”

Անի Դաշյանը  հուլիսին լքեց ցանկալի հարսնացուների ցուցակն ու, իր կյանքը կապելով ռուսաստանաբնակ Լյուդվիգ Կարապետյանի հետ, մեկնեց Մոսկվա: Կարճ ժամանակ անց հաղորդավարուհին կրկին հայրենիքում է: BRAVO.am-ը նրա հետ զբոսնել է Երեւանի սրտում, լուսանկարել եւ հետաքրքիր զրույց ունեցել:

Անի Դաշյանը


Ամուսնական կյանքի այս 3 ամիսը Անիի կյանքի ամենաերկար ժամանակահատվածն էր, որ բացակայել է Հայաստանից.“Թեեւ շատ ժամանակ չի անցել, բայց մեկ օրն էլ բավական էր, որ կարոտեմ: Ինձ հետ է բերել կարոտը` մայրիկիս կարոտը, ընտանիքիս մյուս անդամների, ընկերների ու Երեւանիս կարոտը: Շատ էի կարոտել մայրիկիս հետ Հյուսիսային պողոտայում զբոսնելն ու մոտակա սրճարանում սրճելը”:

Երեւանում Անին իր կարոտն է առնում, իսկ սրտի մեկ այլ անկյունում նոր մի կարոտ է հյուսվում` սիրելի ամուսնու եւ տան.“Երբեք չեմ փորձել պատկերացնել, թե ինչպիսին կլինի ամուսնական կյանքս, բայց մի բան հաստատ է` եթե ընտանիքում կա սեր, վստահություն եւ փոխադարձ հարգանք, ապա ամեն դժվարություն հաղթահարելի է: Իմ կողքին կա այնպիսի տղամարդ, ում մասին շատ աղջիկներ կարող են միայն երազել:)”:

Անի Դաշյանը


Անին ու Լյուդվիգը փորձում են վայելել իրենց համատեղ կյանքի ամեն մի վայրկյանը` ձգտելով դեպի երազանքների իրականացում.“Փորձում ենք ժամանակից առաջ չընկնել, չենք պլանավորում ապագան, պարզապես ապրում ու վայելում ենք յուրաքանչյուր օրը: Աստված մեր փոխարեն ամեն ինչ պլանավորել է: Թող լինի նրա կամքը”:

Քանի դեռ հաղորդավարուհին Մոսկվայում չի աշխատում, ժամանակն իզուր չի վատնում եւ իրեն հաճելի գործ է գտել.“Վերջերս հաճախ են հարցնում, թե ինչով եմ ամբողջ օրը զբաղվում: Հումորով պատասխանում եմ` քնում եմ ու մինչեւ արթնանում եմ, նորից քնելու ժամն է:): Իսկ եթե ավելի լուրջ, փորձում եմ օրս հագեցնել, օրինակ, ընթերցանությամբ ու առողջ ապրելակերպով, իսկ երեկոն արդեն անցկացնում եմ ամուսնուս հետ: Հետո էլ, ո՞վ պետք է զբաղվի իմ տնային տնտեսությամբ:)”:

Անի Դաշյանը


Անին իր ուժերն է փորձում նաեւ խոհանոցում.“Գլուխ գովել չլինի, բայց ստացվում է համեղ պատրաստել: Ամուսնուս ամենասիրելի ուտեստներից է “Բիֆ Ստրոգանոֆը”, որը ես մինչեւ ամուսնանալս չէի պատրաստել: Մի օր որոշեցի նայել, թե ինչպես է պատրաստում ամուսնուս մայրիկը, հետո էլ փորձեցի ինքնուրույն անել, ստացվեց: Ի դեպ, նա էլ է շատ համեղ պատրաստում: Հանգստյան օրերին ինձ համար հետաքրքիր որեւէ ուտեստ պատրաստելն ավանդույթ է դարձրել: Հատկապես շատ եմ սիրում նրա պատրաստած ձուկը”:

Օրեր անց Անին կրկին կլինի սիրելի ամուսնու կողքին.“Երեւան այցելել եմ կարճ ժամանակով: Շուտով մեկնելու եմ, բայց դեռ կվերադառնամ…”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW