BRAVO.am-ն արդեն ներկայացրել է Նազենի Հովհաննիսյանի գրառումը Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ: Սիրահարներին շնորհավորանքներ են հղել նաեւ դերասանուհիներ Անի Երանյանը եւ Շուշաննա Թովմասյանը:
Անի Երանյանը
Դերասանուհի Անի Երանյանը BRAVO.am-ի հետ զրույցում հետեւյալն է նշել. “Ուզում եմ` մեր երիտասարդները երբեք չմոռանան ամենակարեւոր ու կյանք տվող զգացմունքի՝ սիրո մասին: Թող բոլորի աչքերում լինի սիրո փայլը, հոգու թռիչքը: Կուզեմ` մեր աղջիկները մի փոքր համբերատար լինեն կողակիցների հանդեպ, իսկ տղաներն էլ գնահատեն իրենց սիրելիներին: Եվ, ի վերջո, եկեք սիրով լինենք մեկս մյուսի նկատմամբ, որովհետեւ մեր ուժը մեր զենքն է. պետք է իրար համար պայքարենք, եւ միայն այդ դեպքում կկարողանանք թշնամուն հետ պահել յուրաքանչյուր քայլից”:
Շուշաննա Թովմասյանը
“Սերն այն զգացմունքն է, որը ստիպում է ժպտալ առանց պատճառի, թռչել առանց թեւերի, տեսնել գույներ, որոնք անտեսանելի են մյուսների համար: Ուրեմն թող բոլորս էլ վայելենք կյանքում այս զորեղ զգացմունքը եւ լինենք երջանիկ”,-“Ֆեյսբուք”-ի իր էջում գրել է Շուշաննա Թովմասյանը:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Տատա Իսկանդարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: