×


Անի Հարոյան.“Ինձ հնարավոր չէ գնել”

Անի Հարոյանը մեկ օր նկարահանվեց կոնյակի գովազդում, ինչին հաջորդեցին տեսահոլովակներում, ֆիլմերում եւ սերիալներում հանդես գալու առաջարկները: 26-ամյա ֆոտոմոդելն օրերս լուսանկարվել է BRAVO.am-ի համար եւ անկեղծ զրուցել ամենատարբեր թեմաներով:

Անի Հարոյանը


Ինձ ճանաչում բերեց Գեւորգ Մարտիրոսյանի “Հալալ ա” տեսահոլովակը, չնայած` առաջինը հանդես եմ եկել Քրիստինե Պեպելյանի “Մեծ սեր” երգի հոլովակում: Այն ռեժիսորները, որոնց հետ աշխատել եմ, գիտեն` տեսախցիկի առջեւ երբեք չեմ համբուրվում եւ բաց տեսարաններում չեմ նկարահանվում: Գեւորգի հոլովակի մի շարք դրվագների հետ համաձայն չէի, եւ փոփոխություններ եղան, անգամ երկարացրինք զգեստս:):

Կցանկանայի շատ նիհար լիներ. կան մարդիկ, ովքեր ուտում եմ եւ չեն գիրանում:): Իմ արտաքինում, կարծում եմ, բավական գրավիչ են աչքերս:

Անի Հարոյանը


Մայրս միշտ նախատում է` ասելով, թե ով դեմքիս ժպտում է, հավատում եմ: Ցավ եւ հիասթափություն եմ ապրում, երբ նվիրվածությունս փոխադարձ չի լինում: 

Հավատարիմ եմ, ինչն ինձ երբեմն խանգարում է: Բայց եթե մեկին չսիրեմ, կեղծավորություն չեմ անի. միշտ հայտնում եմ կարծիքս եւ չեմ անում այն, ինչ ինձ դուր չի գալիս:

Հայրս, ով ճանաչված մարդ է, բավական խիստ հայացքներ ունի, եւ չեմ ուզում այնպիսի քայլեր անել, որ իմ պատճառով գլուխը կախի: Հիշում եմ` երբ մի անգամ գիշերը ժամը 4:00-ին վերադարձա նկարահանումից, զայրույթից երկու շաբաթ հետս չխոսեց, բայց ժամանակի ընթացքում համակերպվեց ընտրությանս հետ:

Անի Հարոյանը


Ինձ դերասանուհի չեմ համարում, թեեւ “Ելք չկա” ֆիլմում մարմնավորել եմ գլխավոր հերոսուհուն: Քանի որ առաջին փորձս էր, պրոֆեսիոնալները շատ հարցերում օգնում էին եւ սրտացավ վերաբերմունք ցուցաբերում: Կրակոցից վայր ընկնելու տեսարանն ամենաբարդն էր. բախտս բերեց, որ վերջին դուբլի ժամանակ լավ ընկա:): Սերիալներում նկարահանվելու առաջարկները մերժում եմ. չեմ ցանկանում ձանձրացնել հեռուստադիտողին:

Փորձում եմ զերծ մնալ սկանդալներից: Նյարդայնանում էի, երբ սիրավեպ էին վերագրում ինձ եւ իմ խաղընկեր Կամո Ունանյանին: Աշխատում եմ այնպիսի քայլեր անել, որ տհաճ խոսակցությունների առիթ չտամ:

Անի Հարոյանը


Փոքր տարիքից մշտապես ուշադրության կենտրոնում եմ, բազմաթիվ ծաղիկներ եմ նվեր ստացել... Բայց տղամարդու` ավտոմեքենա նվիրելու առաջարկից չեմ երջանկանա: Գուցե կոպիտ հնչի, բայց ինձ հնարավոր չէ գնել: 

Սիրտս ազատ է:  Գնահատում եմ հասուն եւ կայացած տղամարդկանց` կարեւորելով նաեւ արտաքինը: Անլրջությունից, անգամ ծիծաղից կարող եմ հիասթափվել: Կրքից բացի, պետք է լինի նաեւ սեր: Սիրում եմ «տեսած» տղամարդ, ում կողքին ինձ իսկապես լավ կզգամ:

Անի Հարոյանը


Երանի լիներ ինձ նման մեկը... Եթե հանդիպեմ այն մարդուն, ով կսիրի ինձ աշխարհի չափ, ամեն ինչ կթողնեմ, կնվիրվեմ... Ուզում եմ ամուսին, ընտանիք, երեխաներ ունենալ:

Երջանիկ եմ, որ ունեմ նվիրված մտերիմ ընկերուհի: Մենք գրեթե նույն մարդն ենք, անգամ երազում ենք ամուսնանալ եղբայրների հետ, որպեսզի անբաժան լինենք:): Ընկերությունը շատ բան է լրացնում կյանքում:

Տեքստը`Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Հագուստը` ArmiMarti Design
Նկարահանումն իրականցվել է Best Western Congres Hotel-ում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW