Անի Քրիստիի հետ BRAVO.am-ի նախորդ զրույցը տեղի է ունեցել գարնանը, երբ նա հայրենիքում էր: Այս անգամ ամերիկաբնակ երգչուհու հետ կապվել ենք նրա` “Կնոջ կյանքի ամենամեծ պարգեւը մայր դառնալն է” գրության ենթատեքստը հասկանալու նպատակով, որն ուղեկցվում է ստորեւ ներկայացված լուսանկարով:):
Անի Քրիստին
“Ծանոթներիցս մեկը 2 տարի առաջ բալիկ էր ունեցել, եւ գնացել էինք շնորհավորելու: Շատ հավանելով նրանց տան պատին փակցված կտավը` նկարվեցի”,-ասել է նա ու հավելել.“Գուցե զարմանալի բան եմ ասում, բայց շատ փոքր տարիքում էլ մայրական զգայարաններս բավական զարգացած են եղել: Դեռ մանկապարտեզում, երբ ավելի պասիվ երեխաներ էին լինում, իրենց համար մայրիկի դերում էի: Նրանց տարբեր հարցերում օգնելով` ինձ տարիքիցս մեծ էի զգում: Բնավորությանս մեջ հոգատարությունը բավական արտահայտված է”:
Անի Քրիստին կարծում է, որ արդեն պատրաստ է այդ հաճելի, բայց նաեւ շատ պատասխանատու քայլին: Այս հարցում երգչուհին իր համար կանոն է սահմանել` երեխա կունենա սիրելի տղամարդուց եւ անպայման ամուսնության ընթացքում.“Գուցե հնաոճ երեւույթի մասին եմ խոսում, սակայն ինձ համար ցանկալի նախապայման է”:
Անի Քրիստին
Նա ամառային հանգիստն անցկացրել է Լոս Անջելեսում` այցելելով քաղաքի տեսարժան վայրերը, ինչպես նաեւ աշխատել է իր նոր երգերի ստեղծման վրա.“Ձայնագրել եմ նոր սինգլ, մյուսն էլ ընթացքի մեջ է: Ցավոք, ձայնս մի փոքր խզվել է, եւ երկրորդ երգի աշխատանքները դեռ չեմ ավարտել: Ապաքինվելուց հետո կշարունակեմ ձայնագրություններս: Այն նաեւ տեսահոլովակ կունենա”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անի Քրիստիի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: