×


Անի Քրիստի. “Կարող եմ ամուսնանալ 10-ն անգամ եւս”

Լոս-Անջելեսում բնակություն հաստատած Անի Քրիստին տեւական ժամանակ է` լուռ է. երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է ներկայիս հոգեվիճակի, ձեռքբերումների ու վախերի մասին:

“Մտածում են, որ ես ոչնչի կարիք չունեմ”. Անի Քրիստի


Իր փոխանցմամբ`  չերգելու մասին ուղղակի խոսք լինել չի կարող. “Ցավոք, հիմա այլ հետաքրքրություններ ունեմ, որոնք ինձ ավելի են զբաղեցնում, քան երգարվեստը: Չեմ կարող ասել, որ լիովին հեռացել եմ երաժշտությունից, բայց դա ամենօրյա աշխատանք էլ չեմ կարող համարել”:

Երգչուհին նախորդ տարվա գարնանը թողարկել է իր երկրորդ ձայնասկավառակը, այժմ երաժշտական նոր գործեր չունի` հարաբերական դադար է վերցրել. “Մեր օրերում ձայնասկավառակ թողարկելը դարձել է հերոսության նման մի բան: Դրա վաճառքից երբեւիցե ակնկալիք չեմ ունեցել՝ գիտակցելով, որ այն ուղղակի արտատպվում է եւ շատ արագ տարածվում քեզ սիրող մարդկանց կողմից: Մոտ ապագայում դժվար թե նոր ձայնասկավառակ թողարկեմ, կլինեն երգեր սինգլ տարբերակով”:

“Ներողություն եմ խնդրում ցինիկ պոզիտիվությանս համար:)”.Անի Քրիստի


2011-ին Անին Սան-Ֆրանցիսկոյում “Oakland East Bay Symphony”
նվագախմբի հետ կատարել է կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի գործերը: Իր հավաստմամբ` այլ հրավերներ էլ ունի, որոնք կիրագործի այս տարվա ընթացքում. “Լոս-Անջելեսում կազմակերպվող հարգի միջոցառումներից ունենում եմ հրավերներ, որոնց մեծ սիրով մասնակցում եմ: Սփյուռքում կան մարդիկ, որոնք դեռ չեն լսել Անի Քրիստի երգչուհուն. ինձ համար մեծ հնարավորություն է նաեւ լրացնել այդ բացթողումը:)”:

“Կարող եմ ամուսնանալ 10 անգամ եւս”. Անի Քրիստի


Ի՞նչն  է վախեցնում  Անի Քրիստիին

Անին անկեղծորեն պատմել է, որ հարմարվել է ամերիկյան ապրելակերպին, նույնիսկ վախենում է այդ փաստից. “Այս տարի հասկացա, որ փորձնական այն ժամանակը, որ մարդիկ սկզբում անցնում են, ես արդեն հաղթահարել եմ, ինչն ինձ վախեցնում է: Չգիտեմ էլ` ինչ է լինելու վաղը, որտեղ է Աստված տեսնում իմ ապագան: Բայց որ հարմարվել եմ այս միջավայրին, զարմանալի է առաջին հերթին ինձ համար”:

Իրեն երջանիկ համարող երգչուհին շնորհակալ է Աստծուն, որ ապրում է Երկիր մոլորակի վրա, թեկուզ` հայրենիքից հեռու: Վերջին անգամ Երեւանում եղել է 2011-ի մայիսին. “Վերադարձել էի վերցնելու Երեւանի կոնսերվատորիայում վաղուց մոռացված դիպլոմս”:

“Բավարարվում եմ այն քչով, որը կողքից միգուցե շատի տեսք ունի”. Անի Քրիստի


“Բավարարվում եմ այն քչով, որը կողքից միգուցե շատի տեսք ունի”

Անի համոզմամբ` ամենաբարդ մասնագիտություններից մեկը լավ մարդ լինելն է: Իր կարծիքով՝  “հիմար մրցակցությունը” շատ հեշտությամբ մարդուն կարող է մոլորության մեջ գցել. “Փորձում եմ մնալ այն Անին, ինչպիսին եղել եմ: Բավարարվում եմ այն քչով, որը կողքից միգուցե շատի տեսք ունի: Սիրում եմ կյանքն իր բոլոր անհաջողություններով ու վերելքներով: Ամենից շատ սիրում եմ տանը մնալ իմ շնիկի ու իմ մտքերի հետ: Չնայած շատ-շատ ծանոթներ ունեմ այստեղ, բայց ընկերներիս շրջանակը նեղ է, շփվում եմ միայն այն մարդկանց հետ, որոնք ինձ համար հաճելի են”:

Երգչուհին իր անձի շուրջ պտտվող շշուկներին ու բամբասանքներին չի սիրում անդրադառնալ. “Ներողություն եմ խնդրում ցինիկ պոզիտիվությանս համար, անձնականս այլեւս չեմ քննարկում: Կարող եմ ամուսնանալ 10-ն անգամ եւս, բայց այդ մասին չեմ ցանկանում խոսել”:

Անի Քրիստին շնորհակալ է Աստծուն, որ ապրում է Երկիր մոլորակի վրա, թեկուզ` հայրենիքից հեռու


26-ամյակը նշել է բնության գրկում

Օրեր առաջ՝ մարտի 15-ին, երգչուհին դարձել է 26 տարեկան: Ծննդյան օրը մտերիմների ու ընկերների հետ անցկացրել է բնության գրկում. “Իմ գաղափարն էր, հիասքանչ անցավ, կարեւորը մաքուր օդում` բաց երկնքի տակ”:

“Ընկերներս առանց ձեւականությունների ճշտեցին՝ ինչ կուզեի նվիրեն: Բոլորն ասում են, որ դժվար է ինձ համար նվեր ընտրելը, մտածում են՝ ոչնչի կարիք չունեմ, առանց հասկանալու, որ ինձ համար ամենաթանկ նվերն ընկերների ջերմ ու անկեղծ նվիրվածությունն է, ինչը երբեք չես կարող գնել: Ի ուրախություն ինձ, ունեմ լավ ընկերներ”, - եզրափակել է Անի Քրիստին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անի Քրիստիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW