×


Նոր սիթքոմի նկարահանումներին

Անի Խաչիկյանը, Ստեփան Ղամբարյանը, Ռոզի Ավետիսովան եւ այլք՝ նոր սիթքոմում

Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, Առաջին ալիքով շուտով կցուցադրվի նոր սիթքոմ, որի դերասանական կազմում են Ռոզի Ավետիսովան, Անի Խաչիկյանը, Ստեփան Ղամբարյանը, Վահագն Մարտիրոսյանը, Դավիթ Գրիգորյանը, Վարուժան Մանուկյանը, Նարե Հայկազյանը եւ ուրիշներ:

Նոր սիթքոմի նկարահանումներին


Նկարահանումներն արդեն իսկ մեկնարկել են, ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է: Ստեղծագործական եւ դերասանական կազմն առայժմ չի ցանկանում խոսել նախագծի մասին, սակայն պարբերաբար աշխատանքային լուսանկարներ են հրապարակում սոցցանցային իրենց էջերում:

Նոր սիթքոմի նկարահանումներին


Հենց այս սիթքոմի համար դերասանուհի Ռոզի Ավետիսովան կերպարային փոփոխություն է արել` ավելի կարճացնելով վարսերը, իսկ Անի Խաչիկյանին առաջին անգամ կտեսնենք շիկահերի կերպարով:

BRAVO.am
Լուսանկարները` դերասանների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport