«Հարսի շորով» -ը ներկայացնելուց հետո Մարգարիտա Բարխոյանը դադար չի վերցրել, եւ շուտով տեղի կունենա նրա հեղինակային նոր՝ «Հավատում եմ» երգի տեսահոլովակի պրեմիերան: Սակայն մինչ այդ երգչուհին BRAVO.am-ին է տրամադրել կադրեր նկարահանման ընթացքից:
Կադր՝ Մարգարիտա Բարխոյանի նոր տեսահոլովակից
«Նախապատրաստական աշխատանքները բավական բարդ ու երկարատեւ են եղել: Հատուկ տեսահոլովակի համար համագործակցել ենք նկարիչների հետ, եւ ստեղծվել է դեկոր: Նկարահանումը տեղի է ունեցել նոյեմբերին՝ «Հայֆիլմ»-ի տաղավարներից մեկում։ Թեեւ անտանելի ցուրտ էր, ուրախ մթնոլորտում ենք աշխատել»,-մեզ հետ զրույցում պատմել է Մարգարիտան:
Կադր՝ Մարգարիտա Բարխոյանի նոր տեսահոլովակից
Երգչուհու նոր երգի եւ տեսահոլովակի թեման սերն է.«Ցանկացա, որ լինի հոգեվիճակ, սպասումով եւ հույսով լցված ապագա, որտեղ կա սեր: Ինձ հոլովակում կտեսնեք նաեւ պարելիս: Այդ հատվածը բեմադրել է Կարեն Օհանյանը, ով նույնպես մասնակցել է նկարահանումներին»:
Կադր՝ Մարգարիտա Բարխոյանի նոր տեսահոլովակից
Մարգարիտան նախատեսում է այս տարի անդադար աշխատել.«Ինձ դուր է գալիս մշտապես գործի մեջ լինել: Նպատակներս շատ են, իսկ կյանքի կոչելու համար պետք է մոռանալ հանգստի մասին: Ունեմ նոր երգեր, ձայնագրություններ, արդեն աշխատում ենք նոր հոլովակի վրա, բացի դա, առաջիկայում լույս կտեսնի իմ հեղինակային երգերի ձայնասկավառակը»:
Կադր՝ Մարգարիտա Բարխոյանի նոր տեսահոլովակից
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարգարիտա Բարխոյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: