×


Աննան, Գոհարը, Արփինեն, Եգորը, Մհերը եւ ուրիշներ` “Russian Night”-ին

Ծաղկաձորի “Marriott” հյուրանոցում երեկ “Russian Night” է տեղի ունեցել:): Միջոցառմանը մասնակցել են Վիգեն Չալդրանյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Գոհար Գասպարյանը, Մհեր Բաղդասարյանը, Արփինե Գաբրիելյանը, Աննա Գրիգորյանը, Արմեն Գալյանը եւ ուրիշներ:

Մարինե Հակոբյանը եւ Աննա Գրիգորյանը


Հյուրերը, անցնելով կարմիր գորգով, հայտնվել են “ռուսական իրականության” մեջ, որտեղ նրանց համեղ հյուրասիրություն է սպասվել, դիզայներ Ֆաինա Հարությունյանի ստեղծած հավաքածուի ցուցադրություն, որն ուղեկցվել է ֆոտոպատմությամբ, խաղարկություն, ինչպես նաեւ հաճելի այլ անակնկալներ:

Էռնեստո Մարկոն եւ միջոցառման հյուրերից


Միջոցառման կազմակերպիչ, “Luxury Group” ընկերության հիմնադիր-տնօրեն Էռնեստո Մարկոն BRAVO.am-ին ասել է, որ հաճախ են տարբեր թեմատիկաներով միջոցառումներ կազմակերպում, այս անգամ էլ ընտրել են ռուսականը:

Արփինե Գաբրիելյանը


Ֆաինա Հարությունյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ իր աշխատանքներում հաճախ է կիրառում ռուսական թեմատիկան.“Մինչ այս ստեղծել եմ Աննա Կարենինայի կերպարը, իսկ այսօր էլ ներկայացնում եմ այս կապսուլային հավաքածուն, որը կարելի է մեր օրերում կրել”:

Մոդելները ներկայացրել են Ֆաինա Հարությունյանի հեղինակած հավաքածուն


“Russian Night”-ը, որի երաժշտական մասն իր կատարումներով ապահովել է երգչուհի Մարինե Հակոբյանը, այսքանով չի եզրափակվել, քանի որ հյուրերն ավելի ուշ հյուրընկալվել են հյուրանոցի “Royale Club”-ում, որտեղ էլ կայացել է միջոցառման աֆթերփարթին:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW