ԱՄՆ-ում բնակություն հաստատած Աննա Արմենակյանն իր տարեդարձից երկու օր առաջ`օգոստոսի 5-ին, կրկին մայրացել է. լույս աշխարհ է եկել երգչուհու դուստրը: Ծնողները նրան Անգելինա են անվանակոչել, ինչպես եւ որոշել էին:
Աննա Արմենակյանը ամուսնու հետ
“Հարազատներս դստերս նմանեցնում են թե՛ ինձ, թե՛ ամուսնուս: Անգելինան ժառանգել է մեր արտաքինի լավագույն գծերը, հուսով ենք` նաեւ բնավորության”,-Bravo.am-ի հետ զրույցում ասել է երգահան-երգչուհին եւ հավելել, որ քրոջ լույս աշխարհ գալն առանձնահատուկ ոգեւորություն է պարգեւել որդուն` Ալեքսին:
“Նրա կյանքում իսկական տոն է. հրճվանքի եւ երջանկության մեջ է: Առաջին իսկ հանդիպմանը համբուրել է նրան: Ամբողջ օրը “Էնջի քույրիկ” ասելով ման է գալիս”,- մեզ հետ զրույցում նշել է երգչուհին:
Աննա Արմենակյանը ամուսնու եւ որդու` Ալեքսի հետ
Նորածնի խնամքի հարցում Աննան միայնակ չէ, նրան օգնում են թե՛ ամուսինը, թե՛ մայրիկը, որ հատուկ այդ նպատակով տեղափոխվել է դստեր բնակարան:
Երգչուհին նաեւ վստահեցրել է, որ մեկ ամիս անց, սովորույթի համաձայն, նշելու են փոքրիկի “Բարի գալուստ”-ը: Նրա խոսքերով` Միացյալ Նահանգներում ընդունված է` նորածնի 40-երրորդ օրը լրանալուն պես պետք է ստանալ Տեր Հոր օրհնությունը:
Աննա Արմենակյանը
“Մեկ ամիս անց մեր հարազատների ու մտերիմների հետ կնշենք “Բարի գալուստ, Անգելինա” տոնը”,-ասել է Աննան: Ի դեպ, երգահան-երգչուհին հղիության վերջին ամսում գեղեցիկ ֆոտոշարք է կազմակերպել: Նյութին կից ներկայացնում ենք նկարները:
Bravo.am-ը շնորհավորում է Անգելինայի ծննդյան կապակցությամբ ու անհոգ մանկություն մաղթում փոքրիկին:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գեւորգ Գեւորգյանի /GGPro Photo studio/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: