Հեռուստատեսային մի շարք նախագծերից հայտնի Աննա Բաբայանի եւ իսպանացի Անտոնիո Մենենդեզի սիրո պատմությունը BRAVO.am-ն արդեն պատմել է, իսկ այսօր ուրախ ենք հայտնել բարի լուր, որ մի քանի ամսից լույս աշխարհ կգա զույգի առաջնեկը: Ֆոտոմոդելը մեզ հետ զրույցում նշել է, որ իր հղիության մասին իմանալուն պես շտապել է ուրախությամբ կիսվել ամուսնու, հետո նաեւ քրոջ ու ծնողների հետ, եւ բոլորին հուզել է:
Աննա Բաբայանն` ամուսնու հետ
Ապագա մայրիկը հղիության երրորդ ամսում է, իրեն լավ է զգում, միայն սկզբնական շրջանում կարգավիճակին բնորոշ թուլություն է ունեցել.“Երեխայի սեռը դեռ չենք պարզել. Իսպանիայում ավելի ուշ են տեղեկացնում` միայն 20-րդ շաբաթում: Արդեն թե տղայի, թե աղջկա անուն ենք որոշել, բայց քանի որ ցանկանում ենք անակնկալ մատուցել մեր հարազատներին, չեմ բարձրաձայնի:)”:
Զույգը սիրում է ճանապարհորդել, օրեր առաջ էլ Հայաստանում են եղել.“Հաճախ ենք գալիս եւ շատ ենք սիրում: Ցավոք, հղիությանս պատճառով երկար մնալ չկարողացանք` ընդամենը 16 օր: Այդ ընթացքում հասցրինք այցելել հարազատներիս եւ լինել տեսարժան վայրերում, որտեղ ամուսինս դեռ չէր եղել”:
Աննա Բաբայանն` ամուսնու հետ
Նախորդ տարի հարաբերություններն օրինականացրած զույգը հարսանյաց հանդեսը նախատեսում էր իրականացնել այս տարեսկզբին, սակայն, ինչպես տեղեկացրել է Աննան, մի շարք հանգամանքների պատճառով այն չի կայացել.“Արդեն որոշել էինք խնջույքի վայրն ու հյուրերի թիվը: Այնպես ստացվեց, որ այդ ժամանակահատվածում հայրիկիս վիրահատեցին, եւ մենք վերադարձանք Երեւան: Հետո արդեն ծնողներս չէին կարող գալ մեզ մոտ, իսկ առանց նրանց ես չցանկացա տոնել: Միգուցե ապագայում կազմակերպենք, բայց արդեն այդքան կարեւորություն չեմ տալիս դրան”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աննա Բաբայանի անձնական արխիվի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: