Բարսելոնաբնակ Աննա Բաբայանն այս օրերին Հայաստան է վերադարձել եւ հայրենիքում նշանադրվել: Նրա իսպանացի ընտրյալը, որն աշխատում է ֆինանսական ոլորտում, ամուսնության առաջարկ է արել: Ավանդական նշանադրության փոխարեն Անտոնիո Մենենդեզն անակնկալի է բերել Աննային` նվիրելով խորհրդանշական մատանին.“Շատ հաճելի էր եւ այնքան անսպասելի, որ հուզմունքից չենք էլ լուսանկարվել:)”:
Աննա Բաբայանը եւ Անտոնիո Մենենդեզը
“Կարգին սերիալ”-ում եւ այլ ծրագրերում նկարահանված ֆոտոմոդելն իր սիրելիի հետ ծանոթացել է Իսպանիայում` շուրջ երեք ամիս առաջ.“Նա մեր առաջին հանդիպումից էլ կրկնում էր` եթե գտել ես այն մարդուն, որի հետ կցանկանաս կյանքդ կապել, պետք չէ սպասել, իսկ ես ուզում էի ավելի երկար շփվել ու ճանաչել, քանի որ նրա շտապողականությունը մի փոքր անհանգստացնում էր: Եթե վստահ չլինեի, այս քայլին չէի գնա. նա շատ ազնիվ, հուսալի, հոգատար, միեւնույն ժամանակ ուժեղ բնավորությամբ մարդ է”, - BRAVO.am-ին պատմել է Աննան:
Աննա Բաբայանը
Զույգի հարսանիքը մի քանի ամսից կկայանա Բարսելոնում, որտեղ էլ նրանք կապրեն.“Քանի որ նրա ծնողները, բարեկամներն ու ընկերները չեն կարողանա միաժամանակ գալ Երեւան, այնտեղ կամուսնանանք, հետո էլ Երեւանում կնշենք: Ինձ համար այնքան էլ առաջնային չէր, թե ինչ ազգի ներկայացուցիչ կլինի իմ ամուսինը, մանավանդ իսպանացիները նման են հայերին. կարեւորը կողքիս լավ ու հասկացող մարդ է”:
BRAVO.am
Լուսանկարները` Էդգար Արշակյանի, Հակոբով Խաչատուրի, Մոշ Սահակյանի, Տիգրան Մանուկյանի եւ Աննա Բաբայանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: