Ֆոտոմոդել-դիմահարդար Աննա Բաբայանը, որն այժմ իր հարազատ քույրիկի հետ բնակվում է Բարսելոնում, օրեր առաջ վերադարձել է Երեւան: Նա BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր նոր ֆոտոշարքի, ուղեւորության, Հայաստանում չապրելու պատճառների ու սիրելիից բաժանվելու մասին:
Աննա Բաբայանը
Բարսելոնյան ֆոտոշարքի մասին
Այս ֆոտոպատմությունն իրականացրել ենք Բարսելոնի գոթիկ թաղամասերից մեկում: Լուսանկարիչը նպատակ ուներ մասնակցելու քաղաքի տեսարժան վայրերին նվիրված ֆոտոմրցույթի եւ որպես մոդել ինձ առաջարկեց իր ընտրած վայրերում լուսանկարվել:
Աննա Բաբայանը Բելգիայում
Միջազգային փառատոնը չվարելու մասին
Նախորդ անգամ պատմել էի, որ Հոլանդիայում հրավիրված էի վարելու “International Summer Bellydance Festival” արեւելյան պարերի փառատոնի մրցութային օրերից մեկը, սակայն այս տարի այն անցավ միայն հոլանդերեն լեզվով. հաջորդ տարի կավելանա անգլերենով խոսող հաղորդավարը: Ես հանդիսատեսի շարքում էի, իսկ քույրս` Ալինան, որպես հատուկ հյուր պարեց: Միգուցե հաջորդ տարի նաեւ վարպետության դասեր անցկացնի:
Աննա Բաբայանը
Բարձրահասակ հոլանդացիների մասին
Ամստերդամում շրջելուց հետո քրոջս հետ մեկնեցինք Բելգիա. առաջին անգամ էի Բրյուսել ու Բրյուգե քաղաքներում: Եվրոպական երկրները ճարտարապետական կոթողներով իրար նման են, բայց հյուսիսային հատվածում մարդիկ ավելի սառն են: Բելգիայի ու Հոլանդիայի միջեւ շատ նմանություններ տեսա, նույնիսկ նրանց սահմանը բաժանում է մեկ սրճարան: Հետաքրքիր էր, որ լինելով բարձրահասակ` հոլանդացիների հետ շփվելիս միշտ վերեւ էի նայում:): Հատկապես հայերից ու իսպանացիներից հետո, որոնք ավելի միջահասակ են, ինձ համար նրանց հասակն արտասովոր էր:
Աննա Բաբայանը
Երեւան վերադառնալու առիթների մասին
Երկու ամսով վերադարձել եմ Երեւան: Նախ` պետք է հարսանեկան երկու արարողության մասնակցեմ եւ ամենակարեւորը` կարոտել եմ ծնողներիս, որոնց մի քանի ամիս չէի տեսել: Տարվա ընթացքում նրանք այցելում են Իսպանիա, դեռ չեն ուզում մշտական տեղափոխվել, բայց ես արդեն տեղափոխվել եմ եւ այստեղ լինելուս ընթացքում երկարատեւ աշխատանքային առաջարկներ չեմ ընդունում, որովհետեւ չեմ ցանկանում այստեղ ապրել:
Մարդկանց բացասական լիցքերը, մտածելակերպը, վատ տրամադրվածությունն ինձ խանգարում են, մինչդեռ Իսպանիայում ավելի հեշտ եմ ապրում ու խորթություն չեմ զգում: Մարդկային գործոնը շատ կարեւոր է. չեմ ուզում ապրել մի միջավայրում, որտեղ հայերն իրարից օտարացած են, տասը տարի առաջվա ջերմությունը չկա, մի տեսակ չարություն ու ագրեսիա եմ զգում, ինչն ինձ խանգարում է լիարժեք երջանիկ լինել:
Աննա Բաբայանը
Սիրելիից բաժանվելու մասին
Այժմ սիրտս ազատ է, նախկին ընկերոջս հետ այլեւս կապ չունեմ: Չեմ ուզում նշել պատճառները, միայն կասեմ` քաղաքակիրթ մարդկանց նման բաժանվել ենք: Չգիտեմ` հետագայում ինչ կլինի, բայց այժմ որեւէ մեկը կողքիս չկա:
BRAVO.am
Լուսանկարները` JuanD-ի եւ Աննա Բաբայանի անձնական ախիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: