×


Աննա Բաբայանի դստեր ատամհատիկը՝ իսպանական միջավայրում :)

Հեռուստատեսային մի շարք նախագծերից հայտնի Աննա Բաբայանի եւ իսպանացի Անտոնիո Մենենդեզի ընտանիքի մասին բազմիցս պատմել ենք:  Օրերս ծնողները նշել են փոքրիկ Մարինայի ատամհատիկը: Մոդելը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ 11 ամսական դուստրն առաջին ատամիկը ծակել է 8 ամսականում:

Աննա Բաբայանը եւ Անտոնիո Մենենդեզը


«Արարողությանը պատրաստվել եմ մայրիկիս հետ: Որոշ բաներ նա իր հետ Երեւանից էր բերել: Իսպանիայում ատամհատիկի արարողություն չեն անում, հետեւաբար, համապատասխան պարագաներ չեն վաճառում: Հոգեբան, բժիշկ, իրավաբան, պարուհի, երգչուհի, տնտեսագետ՝ տարբեր մասնագիտություններից ընտրել էինք տասը. մեզ այդպես էին խորհուրդ տվել: Մարինան ընտրեց բժշկուհու մասնագիտությունը»,-պատմել է Աննան:

Աննա Բաբայանը՝ դստեր հետ


Նա նշել է, որ իսպանացի ամուսնուն, ընկերներին, հարազատներին մինչ այդ երկար բացատրել է, թե ինչ խորհուրդ ունի ատամհատիկի արարողությունը, ինչպես են իրականացնում, եւ ավանդույթը շատ է դուր եկել նրանց, նույնիսկ իսպանացի ընկերներից մեկը ցանկություն է հայտնել իր բալիկի համար էլ կազմակերպել:

Աննա Բաբայանի եւ Անտոնիո Մենենդեզի դուստրը՝ Մարինան


Աննայի խոսքերով` փոքրիկ Մարինան այդ օրը բոլորին անակնկալի է բերել` սովորականից երկար քնելով.«Բոլորս սպասում էինք, թե երբ կարթնանա: Երբ բացեց աչքերը, արդեն մութն ընկել էր: Երկար ժամանակ էլ չէր վերցնում մասնագիտությունների թերթիկներից որեւէ մեկը: Ավելի շատ խաղում էր սեղանին դրված կոֆետներով: Տասը րոպե անց նոր վերցրեց թերթիկը»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աննա Բաբայանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW