Ֆոտոմոդել, “Կարգին սերիալ”-ի դերասանուհի Աննա Բաբայանն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, նշանադրվել է: Իսպանացի Անտոնիոն անսպասելի կերպով ամուսնության առաջարկ էր արել նրան` հանձնելով նշանադրության մատանին, օրերս էլ զույգը խնջույք է կազմակերպել Երեւանի ռեստորաններից մեկում եւ հատուկ ֆոտոշարք իրականացրել` բացառիկ անդրադարձը վստահելով BRAVO.am-ին:
Աննա Բաբայանը եւ Անտոնիո Մենենդեզը
“Նման մտադրություն չունեինք, քանի որ նա Երեւան էր եկել իմ հարազատների հետ ծանոթանալու համար, սակայն որոշեցինք հայկական նշանդրեք անել եւ պահպանել այն ավանդույթները, որոնք սիրելիիս համար էլ հետաքրքիր էին: Կոնյակներով փոխանակվեցինք, մատանին կրկին հանձնեց ինձ, նաեւ սրահի կենտրոնում երկուսով կտրեցինք տորթը: Անտոնիոյի խոսքով` Իսպանիայում նույնիսկ հարսանիքն այդքան շքեղ չի նշվում, որքան մեր երկրում նշանադրությունը”,-պատմել է Աննան:
Աննայի եւ Անտոնիոյի նշանադրությանը
Զույգի հագուստը, տորթը, ծաղիկները, տարոսիկները եւ նշանադրության մյուս պարագաներն ընտրվել էին կարմիրի ու սպիտակի համադրությամբ.“Ուզում էի ոչ թե ճոխ, այլ գեղեցիկ խնջույք կազմակերպել: Մեր հյուրերը նվեր էին պատրաստել իսպանական պարի եւ երգի տեսքով, որ նշանածիս համար էլ խորթ չլինի… Նրան զարմացրել է Հայաստանում հարստության եւ աղքատության ծայրահեղ հակադրությունը”:
Աննայի եւ Անտոնիոյի նշանադրությանը
Աննան եւ Անտոնիոն նախատեսում են ամուսնանալ Իսպանիայում` 2015-ի տարեսկզբին, ֆոտոմոդելն այժմ հարսանեկան զգեստն է ընտրում.“Հայկական ավանդույթի համաձայն` նշանադրությունը կազմակերպել էր իմ ընտանիքը, իսկ հարսանիքի կազմակերպչական հարցերով կզբաղվի ապագա ամուսինս, որին արդեն ներկա կլինեն իր հարազատներն ու ընկերները: Նա նույնիսկ չի ցանկանում ինձ մանրամասներ ասել, ուզում է անակնկալ անել: Միայն գիտեմ, որ Բարսելոնի փոխարեն Իսպանիայի ավելի տաք հատվածում կտոնենք: Չի բացառվում, որ հետո էլ Երեւանում կհավաքվենք` մեր ուրախությունը կիսելու իմ ընկերների ու բարեկամների հետ”:
BRAVO.am
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի եւ Աննա Բաբայանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: