×


Աննա Բաբայանի իսպանական էքսկուրսիաներն ու ստացած նոր առաջարկը :)

Մոդել-դիմահարդար Աննա Բաբայանը “Կարգին սերիալ”-ի 6-րդ եթերաշրջանում նկարահանվելուց հետո կրկին վերադարձել է Բարսելոն` քույրիկի մոտ: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ օգոստոսի 22-ին միասին մեկնելու են Ամստերդամ:

Աննա Բաբայանը


“Հրավեր եմ ստացել անգլերենով վարել արեւելյան պարերի միջազգային համերգ-մրցույթ, հուսամ` լավ կստացվի: Քույրս` պարուհի-պարուսույց Ալինա Բաբայանը, մի քանի տարի առաջ մասնակցել է մրցույթին, այս անգամ հրավիրված է որպես հատուկ հյուր”,-պատմել է Աննան:

Աննա Բաբայանը


Դիմահարդարման արվեստում մասնագիտացած հայուհին մեզ հետ զրույցում նաեւ հայտնել է, որ Բարսելոնում շուտով կգործի իր դիմահարդարման սրահը, որի վերանորոգումը գրեթե ավարտված է: Այժմ նա զբաղված է իսպաներենի իր իմացությունը կատարելագործելով:).“Երբ դաս եմ ունենում, օրս սկսվում է ժամը 7:50 արթնանալով: Տարբեր ազգերի մարդկանց հետ սովորելն անչափ հետաքրքիր է, նաեւ շատ եմ գնում էքսկուրսիաների, որոնք դպրոցն է կազմակերպում կամ ընկերներս են հրավիրում:)”:  

Ինչպես նշում է մոդելը, Բարսելոնում իրեն վաղուց զբոսաշրջիկ չի զգում.“Ինձ լիարժեք բնակիչ եմ համարում: Տեղացիների ջերմ ընդունելության շնորհիվ այստեղ նույնիսկ զբոսաշրջիկներն են իրենց տանը զգում”:

Աննա Բաբայանը Բարսելոնում


Բաբայան քույրերը Հոլանդիա ուղեւորությունից հետո նաեւ պատրաստվում են մեկնել Բելգիա` տեսնելու Բրյուգե միջնադարյան փոքրիկ քաղաքն ու մայրաքաղաք Բրյուսելը, իսկ սեպտեմբերին Աննան որոշ ժամանակով կվերադառնա Հայաստան:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աննա Բաբայանի անձնական արխիվից 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW