×


Աննա Բաբայան.«Ամուսնուս օգնությունից չեմ հրաժարվում»

Աննա Բաբայանի եւ Անտոնիո Մենենդեզի առաջնեկը` Մարինան, շուտով կդառնա չորս ամսական: Հայկական եւ իսպանական արմատներով աղջնակն արդեն իսկ պրոֆեսիոնալ ֆոտոշարք ունի, որն էլ հեռուստատեսային մի շարք նախագծերից հայտնի մայրիկը տրամադրել է BRAVO.am-ին:

Աննա Բաբայանի ընտանիքը


«Ֆոտոշարքը դեռ նոր ծնված ժամանակ պլանավորել էինք մեր տաղանդավոր ընկերոջ` լուսանկարիչ Խուանդենի հետ: Հետո որոշեցինք նրան շատ չհոգնեցնել եւ սպասել`մի փոքր էլ մեծանա»,- ասել է Աննան եւ հավելել, որ դուստրն իրեն շատ լավ է պահել նկարահանման ընթացքում. դիրքեր է ընդունել ֆոտոխցիկի առջեւ, նաեւ անընդհատ գլորվել է անկողնուց` զվարճացնելով ներկաներին:

Աննա Բաբայանի եւ Անտոնիո Մենենդեզի դուստրը` Մարինան


Նորաթուխ մայրիկը մեզ հետ զրույցում նշել է, որ Մարիայի լույս աշխարհ գալուց հետո շատ բան է փոխվել` մի ամբողջ կյանք. անսահման երջանկության հետ մեծ պատասխանատվություն է զգում:

Աննա Բաբայանը` դստեր հետ


Աննայի եւ դստեր առօրյան սկսվում է միասին մի փոքր վարժանքով, որից հետո զբոսնում են, իսկ երբ հայրիկն աշխատանքից տուն է վերադառնում, խաղում է Մարինայի հետ.«Շատ դժվար է ամուսնուս գրկից վերցնել երեխային: Նա շատ է օգնում խնամքի եւ բոլոր հարցերում: Չնայած` միայնակ կարողանում եմ հասցնել ամեն ինչ, նրա օգնությունից չեմ հրաժարվում: Աղջիկս շատ է սիրում զբոսնել, ամենուր ինձ հետ է: Պատկերացրեք, որ չի խանգարում, որովհետեւ շատ խելոք եւ հանգիստ է: Տանը աշխուժանում է, բայց լացկան չէ»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW