Մոդել, հեռուստատեսային մի շարք նախագծերի դերասանուհի Աննա Բաբայանն իսպանացի ամուսնու՝ Անտոնիո Մենենդեզի եւ 6 ամսական դստեր՝ Մարինայի հետ Պորտուգալիայից նոր է վերադարձել Իսպանիա, սակայն, ինչպես հայտնել է BRAVO.am-ին, ամենասպասված ուղեւորությունը կիրականացնի առաջիկայում:
Աննա Բաբայանը` դստեր հետ` Պորտուգալիայում
«Հագեցած ամառ ունենք: Առաջին անգամ էի Պորտուգալիայում, հիանալի ժամանակ անցկացրինք, չնայած սարսափելի շոգին` մի լավ լիցքաթափվեցինք: Հասցրել ենք մի քանի քաղաքում լինել՝ Լիսաբոն, Սինտրա, Էստորիլ եւ այլն: Հատկապես շատ հավանեցի Սինտրան: Այնտեղ մարդիկ շատ բարեհամբույր էին, ջերմ: Շատերը գիտեին Հայաստանի ու հայերի մասին»,- պատմել է նա:
Աննա Բաբայանը Պորտուգալիայում
Ամուսիններն առաջին անգամ են փոքրիկ Մարինայի հետ արտերկիր մեկնել. «Իսպանիայի մեջ աղջիկս շատ տեղերում է եղել, բայց սահմաններից դուրս առաջին անգամ էր: Երեխայի հետ մի փոքր դժվար էր, բայց ոչ անհնարին: Փորձում էինք լավ պլանավորել ամեն մի ժամը»:
Աննա Բաբայանի ամուսինն ու դուստրը
Պորտուգալիայով զույգի հանգիստը չի սահմանափակվում: Այս հանգստյան օրերին նրանք ուղեւորվելու են Իսպանիայի գողտրիկ քաղաքներից մեկը` Սանտանդեր, նախատեսում են նաեւ Հայաստան գալ.«Շատ անհամբեր եմ սպասում. երեք շաբաթ հայրենիքում կլինեմ` հարազատներիս կողքին»:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am /
Լուսանկարները՝ Աննա Բաբայանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: