×


Աննա Բաբայան. “Քիմ Քարդաշյանին նման չեմ ”

BRAVO.am-ը բազմիցս ներկայացրել է ֆոտոմոդել եւ դիմահարդար Աննա Բաբայանին եւ իր ֆոտոշարքերը: Վերջերս Իսպանիա տեղափոխված մոդելը լուսանկարվել է ծովափնյա նոր ֆոտոշարքում, որը քննարկումների առիթ է դարձել:

Աննան ներկայացրել է լողազգեստով իր երրորդ ֆոտոշարքը


Նշենք, որ ֆոտոմոդելը լողազգեստով լուսանկարվում է ոչ թե առաջին, այլ` 3-րդ անգամ. “Այս անգամ լուսանկարիչ JuanD-ն ինձ առաջարկեց նման ֆոտոշարք ստեղծել, սիրով համաձայնեցի”:

Աննայի կարծիքով` կիսամերկ լուսանկարվելու համար պետք է համարձակություն ունենալ. “Հայ մոդելներից շատերը չեն նկարվում, որովհետեւ հասարակական ճնշումը շատ մեծ է. վախենում են քննադատվելուց: Անկեղծ ասած, այս ֆոտոշարքը հայ “հանդիսատեսի” համար չի արվել, չէի էլ կարծում, որ սոցցանցում միայն ընկերների համար հասանելի նկարներն առանց իմ թույլտվության կհայտնվեն տարբեր բլոգներում ու կայքերում, ինձ էլ կհամեմատեն Քիմ Քարդաշյանի հետ: Ես ինձ բացարձակ ոչ մեկին չեմ նմանեցնում` բացառությամբ իմ մորական տատիկի, ինչն էլ գիտական բացատրություն ունի”:

Աննա Բաբայան.“Քննադատություններին նորմալ եմ վերաբերվում”


“Քննադատություններին նորմալ եմ վերաբերվում, եթե առողջ խոսք է եւ անձնական վիրավորանք չի պարունակում: Պատրաստ եմ լսելու ցանկացած կարծիք եւ չեմ տխրում բացասական արձագանքներից:)”, - BRAVO.am-ին ասել է Աննա Բաբայանը:

Նա նշել է, որ Բարսելոնում որպես ֆոտոմոդել հաճախ ստանում է աշխատանքային նոր առաջարկներ, բայց քանի որ մասնագիտությամբ դիմահարդար է եւ այժմ զբաղված է դիմահարդարման իր սրահի վերանորոգման աշխատանքներով, չի կարողանում բոլոր առաջարկներն ընդունել.“Այս ամսվա մեջ եւս երկու լուսանկարահանում ունեմ, որոնցից մեկը մոդելային բավական հայտնի կայքի համար է”:

Աննան ներկայացրել է լողազգեստով իր երրորդ ֆոտոշարքը


Աշխատանքից զատ, Աննան իսպաներեն է սովորում տեղի միջազգային քոլեջներից մեկում, իսկ իր սրահի դռները կբացի գարնանը. “Տարվա ընթացքում 1-2 անգամ վերադառնում եմ Հայաստան, քանի որ ծնողներս Երեւանում են ապրում ու աշխատում: Դեռ չեմ ուզում մշտապես ապրել Իսպանիայում”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` JuanD-ի եւ Աննա Բաբայանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW