BRAVO.am-ը բազմիցս անդրադարձել է հաղորդավարուհի Աննա Գեւորգյանին` պատմելով ամուսնու հետ Միացյալ Նահանգներում բնակություն հաստատելու մասին, որտեղ ծնվեց նրանց առաջնեկը, հետո տեղեկացրինք, որ գեղեցիկ զույգն իր դստեր հետ 2015 թվականը դիմավորել է հայրենիքում. այստեղ լույս աշխարհ եկավ նրանց երկրորդ դուստրը, իսկ ահա այսօր կրկնակի մայրիկը երեխաների խնամքը սկսել է համատեղել աշխատանքի հետ:
Աննա Գեւորգյանը
Աննան հեռուստադիտողին կներկայանա արդեն որպես դերասանուհի, այն էլ գլխավոր կերպարով: «Շանթ» հեռուստաընկերության նոր` «Ուրիշի հոգին» սերիալում նա մարմնավորում է Աստղիկին.«Միշտ խուսափել եմ նման առաջարկներից միայն նրա համար, որ դերասանուհի չեմ եւ աշխատանքս վարպետորեն կատարել չեմ կարող: Բայց երկար դադարից հետո այնքան էի կարոտել աշխատելը, որ երկմտելով, բայց համաձայնեցի փորձել: Ու չեմ զղջում, որովհետեւ գերագույն հաճույք եմ ստանում աշխատանքային յուրաքանչյուր րոպեից: Հերոսուհիս էլ ինձ շատ հարազատ է. ըմբոստ ու խելառ աղջիկ է»:
Հաղորդավարուհին նշել է, թե վերջին երկու տարին միայն ընտանիքին է տրամադրել. «7 օր, 24 ժամ` տուն, ամուսին, երեխա… Եթե այն ժամանակ դա պարտականություն էր, այժմ հաճույք է: Ճիշտ է` միտքս անդադար տանն է` երեխաներիս հետ, բայց երկար չաշխատելն էլ ինձ համար չափազանց էր: Այժմ աղջիկներս ունեն ոչ միայն սիրող, այլեւ ուրախ եւ երջանիկ մայրիկ»:
Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ Աննա Գեւորգյանը
Նշենք, որ նկարահանումներն ընթացքի մեջ են, իսկ հեռուստադիտողը հնարավորություն կունենա հետեւել սերիալին սեպտեմբերից: Բացի Աննայից, “Ուրիշի հոգի”-ի դերասանական կազմում ընդգրկված են Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Սոֆյա Պողոսյանը, Նարեկ Մակարյանը, Ելենա Բորիսենկոն, Սյուզան Պապյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ այլք:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է «Շանթ Tv»-ն
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: