«Լրագրողները» սերիալի՝ այսօր մեկնարկելիք երկրորդ եթերաշրջանում հեռուստադիտողը հնարավորություն կունենա հետեւել Աննա Գեւորգյանի խաղին: Հաղորդավարուհին BRAVO.am-ին հայտնել է, որ մարմնավորում է համարձակ եւ ինքնավստահ լրագրող Արեւին:
Աննա Գեւորգյանը՝ «Լրագրողները» սերիալի նկարահանումներին
«Առաջարկը ստացել եմ, երբ նկարահանվում էր առաջին եթերաշրջանը, բայց սերիալում խաղալու ցանկությունս մեծ չէր: Այն ժամանակ չարձագանքեցի, սակայն որոշ ժամանակ անց նորից կանչեցին հեռուստաընկերություն, խոսեցինք եւ հաջորդ օրվանից սկսեցինք նկարահանումները: Երկմտելու ժամանակ չունեցա»,-ասել է նա:
Հաղորդավարուհին այսօր հաճույքով է շտապում նկարահանման հրապարակ. «Ուրախ եմ, որ ընդունեցի առաջարկը: Երբեւէ ունեցածս ամենահաշտ, հանգիստ եւ ուրախ անձնակազմի հետ եմ աշխատում»:
Աննա Գեւորգյանը՝ «Լրագրողները» սերիալի նկարահանումներին
Ամենամեծ դժվարությունն Աննան համարում է աշխատանքն ու դուստրերի խնամքը համատեղելը.«Ոլորտն, իհարկե, իմն է ու հարազատ, թեեւ փորձի եւ համապատասխան կրթության պակասը մեծ է, սակայն, միակ դժվարությունը երեխաներիս կողքին չլինելն է: Նրանք դեռ շատ փոքր են եւ իմ կարիքն ունեն, ես էլ՝ իրենց, բայց սովոր եմ ինքս վաստակել իմ գումարը եւ հոգալ իմ կարիքները: Կենցաղի մեջ չխեղդվելու համար ճիշտ է աշխատելը, չնայած՝ այժմ աղջիկներիս ձեւավորման ամենապատասխանատու շրջանն է: Նկարահանման օրերին նրանց պահում են մայրս, դայակը, երբեմն նաեւ հայրիկը»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Աննա Գեւորգյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: