«Դոմինո»-ի նոր եթերաշրջանը մեկնարկել է, եւ թեեւ նշվում էր, որ, ի տարբերություն Լիկա Սալմանյանի, մոդել-դերասանուհի Աննա Գրիգորյանը շարունակելու է հանդես գալ սիթքոմում, պարզվում է` այդպես չէ: Աննան այսօր սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ այլեւս նախագծում չէ:
«Դոմինո» սիթքոմի նկարահանումներին
«Սիթքոմում չլինելու պատճառները շատ կարող են լինել, քանի որ ինչպես փորձն է ցույց տալիս, դերասանները տարբեր նախագծերից դուրս են մնում ամենաանհեթեթ պատճառաբանություններով, ինչ-որ տեղ նաեւ քմահաճույքով»,-նշել է նա:
Աննա Գրիգորյանը
Աննան որոշել է բարձրաձայնել իրավիճակի մասին.«Սա խորքային խնդիր է, որին առնչվում են եւ դեռ առնչվելու են բազմաթիվ արտիստներ, ուղղակի ոչ բոլորն են բարձրաձայնում այդ մասին, քանի որ շուկան փոքր է, բոլորը բոլորին ծանոթ, եւ հավանականությունը շատ փոքր է, որ իր իրավունքները գիտակցող եւ պաշտպանող արտիստի հետ խոշոր ընկերությունները կցանկանան աշխատել: Ես այդ արտիստներին էլ եմ հասկանում, քանի որ ոչ վաղ անցյալում ինքս հայտնվել եմ նման վիճակում: Ուղղակի գալիս է մի պահ, երբ լռելն անիմաստ է եւ պետք է պարզ ու հստակ ցույց տալ այն, ինչ իրական է՝ առանց էմոցիաների եւ չափազանցությունների»:
BRAVO.am
Լուսանկարները` Աննա Գրիգորյանի «ֆեյսբուքյան» էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: