Օրեր առաջ BRAVO.am-ը ներկայացրեց Աննա Գրիգորյանի “Նորաձեւության արքայադուստր” խորագրով ֆոտոշարքը: Այս անգամ շիկահեր հաղորդավարուհի-մոդելը նկարահանման համար ընտրել է կարմիր երկար զգեստ: Լուսանկարները հեղինակել է մեր ֆոտոթղթակից Արգինե Մինասյանը:
Աննա Գրիգորյանը
“Հրաշալի յոթնյակ” ծրագրի հաղորդավարուհին նշել է, որ այս ֆոտոշարքի առիթը “ATV”-ի նոր անոնսն է.“Որպես հեռուստաընկերության ներկայացուցիչ` ես եւս մասնակցեցի նկարահանումներին: Այն եթեր կհեռարձակվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից: Հնարավոր է` շուտով այլ նախագծերում էլ հանդես գամ, պարզապես փակագծերը դեռ չեմ ուզում բացել”:
Աննա Գրիգորյանը
Աննա Գրիգորյանը կրում է դիզայներ Ալիսա Հարությունյանի հեղինակած զգեստը, վարսահարդարումն արել է Էլեն Մնացականյանը, իսկ դիմահարդարումը` Սիրանուշ Մելիքսեթյանը:
Աննա Գրիգորյանը
Մոդելը մեզ հետ զրույցում ասել է, որ մեծ ուշադրություն է դարձնում իր զգեստների ու կերպարի ընտրությանը.“Երեկույթների ու նկարահանումների համար ընտրում եմ համապատասխան հագուստ. եթե առկա է “dress code”, երբեւէ ոչ պատշաճ տեսքով չեմ ներկայանա, իսկ մտերիմներիս շրջապատում հագնվում եմ իմ նախապատվությամբ ու ճաշակով. այն, ինչ սազական է ինձ ու իմ ներաշխարհին”:
Նա նշել է, որ կարեւորում է հագուստի հարմարավետությունը.“Եթե անգամ ամենագեղեցիկ զգեստն ու աքսեսուարները լինեն, պետք է ինձ դրանցով հարմարավետ զգամ. Չեմ սիրում “գեղեցկությունը զոհեր է պահանջում” արտահայտությունը”:
BRAVO.am
Լուսանկարները` Արգինե Մինասյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: