×


Աննա Գրիգորյանի նոր ֆոտոշարքն ու հաջողված լուսանկարներ ունենալու գաղտնիքը

BRAVO.am-ը ներկայացնում է մոդել, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանի եւ լուսանկարիչ Արվին Քոչարյանի առաջին համագործակցության արդյունքը: Աննան հայտնել է, որ վաղուց են ցանկացել միասին աշխատել, սակայն տարբեր հանգամանքների բերումով միայն վերջերս են ֆոտոշարքն իրականություն դարձրել:

Աննա Գրիգորյանը


“Արվինի առաջարկով մի քիչ առեղծվածային կերպարում եմ: Քանի որ նա սիրում է գոթական ոճը, միասին քննարկելուց հետո լուսանկարվեցի համապատասխան մի քանի զգեստով: Տարբեր լուսանկարիչների հետ աշխատելով` յուրաքանչյուրից նոր հմտություններ եմ սովորում: Աշխատանքում հարմարվող եմ, հատկապես քանի դեռ չեմ կարծրացել ու մեծացել. ճկուն եմ ու սիրում եմ կերպարանափոխվել”,-նշել է նա:

Աննայի խոսքով` սիրում է ե՛ւ տեսախցիկները, ե՛ւ ֆոտոխցիկները, ե՛ւ պոդիումը. “Օրեր առաջ ընկերուհուս ասում էի, որ եթե հիշեմ իմ կյանքի ամենահաճելի պահերը, երեւի դրանք կապված են աշխատանքիս հետ: Սիրում եմ նկարահանումների ընթացքը, ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում, ուղղակի գերագույն հաճույք եմ ստանում: Այս ֆոտոշարքի ստեղծման ընթացքում էլ ամենաերջանիկ մարդն էի. ինձ համար ժամանակը, կարծես, կանգ էր առել”:

Աննա Գրիգորյանը


Ներկայացնում ենք Աննա Գրիգորյանի խորհուրդները հաջողված լուսանկար ստանալու համար.

•    Ցանկացած կերպարում փորձեք ձեզ գտնել եւ հարմարավետ զգալ: Մոդելների եւ դերասանների հայացքները մի՛ կրկնօրինակեք, ընդամենը զգացեք ու վերապրեք այդ ակնթարթը, լսեք լուսանկարչի խորհուրդները: Նկատել եմ, որ աղջիկները սիրում են “ֆեշն մռութներ” ստեղծել, որոնք իրականում իրենց հետ կապ չունեն:

•    Երբ կերպարը փոքր-ինչ համարձակ ու գրավիչ է, պետք չէ այն մատուցել վուլգար ձեւով, որովհետեւ գրավչությունը վուլգարության հետ կապ չունի, ընդհակառակը` այն նրբություն ու կանացիություն է: Վուլգարությունը ոչ թե հագուստն է, այլ տվյալ մարդու տեսակն ու հոգեվիճակը:

Աննա Գրիգորյանը


•    Ինձ համար ֆոտոպատմություն ու գեղարվեստական ֆիլմ ստեղծելը նմանություն ունեն. եթե կարողանում ես լուսանկարով արտահայտել հոգեվիճակ եւ տրամադրություն, մեծ է հավանականությունը, որ ֆիլմում կկարողանաս կերպար կերտել:

•    Լուսանկարվելը պարտականություն չէ, եթե չեք սիրում, ստիպված մի նկարվեք: Իսկ եթե կարծում եք` ֆոտոգենիկ չեք, ապա այդպիսի բան չկա. ձեզնից է կախված լուսանկարի հաջողված լինելը, ուղղակի զգացեք այդ ակնթարթը եւ մի՛ լարվեք:

BRAVO.am
Լուսանկարները` Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW