Աննա Դավթյանի առաջնեկի լույս աշխարհ գալու լուրը BRAVO.am-ը հայտնել է ամռան սկզբին, հրապարակել ենք նաեւ փոքրիկի առաջին լուսանկարները, իսկ այսօր ներկայացնում ենք մայրիկի ու դստեր նոր ֆոտոշարքը, որն իրականացրել ենք Երեւանի այգիներից մեկում: Մոսկվաբնակ դերասանուհին այս օրերին հայրենիքում է, ինչպես նշել է մեզ հետ զրույցում, այստեղ իրեն բերել է կարոտը:
Աննա Դավթյանը` դստեր հետ
Իմ 3 ամսական աղջիկն ինքնաթիռում իրեն պահել է իսկական հերոսուհու պես. շատ երեխաներ լացում էին, բայց Ադելս հանգիստ էր:):
Ցավոք, մեկ ամսով եմ եկել: Ժամանակս չբավականացրեց, որպեսզի տեսնեմ իմ բոլոր մտերիմներին եւ հարազատներին, բայց փորձել եմ ոչ ոքի չնեղացնել: Անթիվ-անհամար հյուրեր եմ ընդունել, իսկ ում էլ չեմ հասցրել այցելել, ներողություն եմ խնդրում:
Աննա Դավթյանը
Լավ մայր լինելն արվեստ է, մայրանալը` առավելություն եւ մեծ առաքելություն: Մայրս միշտ ասում էր, թե կմայրանամ, նոր իրեն կհասկանամ… Իսկապես դա անհնար է բացատրել բառերով, պարզապես մայրացեք, սիրելիներս:):
Փոքրիկիս դաստիարակության եւ խնամքի հարցում հետեւում եմ մայրական բնազդներիս, ինչու չէ, նաեւ սկեսուրիս եւ մայրիկիս խորհուրդներին. չէ՞ որ նրանք էլ մեզ են մեծացրել: Ամուսինս էլ հոգատար հայր է. անգամ օգնում է լողացնել երեխային:
Աննա Դավթյանի դուստրը` Ադելը
Բալիկիս համար անընդհատ երգում եմ. հղիությանս ընթացքում եմ սովորեցրել երաժշտություն լսել, իսկ հիմա նա արձագանքում է իմ երգերին եւ, կարծես, երգում է ինձ հետ:):
Առավոտյան նրան գրկում եմ, եւ մենք միասին արթնանում ենք:): Շատերն ասում են` ինձ է նման, բայց կարծում եմ` աղջիկս հայրիկին է նման, միայն աչքերի գույնն է իմը:
Աննա Դավթյանը` դստեր հետ
Այս շրջանում իմ ուշադրության կենտրոնում միայն Ադելս է, բայց ստեղծագործական մեծ պլաններ ունեմ, նաեւ լավ առաջարկ կա, որի մասին դեռ չեմ խոսի:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: