Մոսկվայում մշատկան բնակություն հաստատած Աննա Դավթյանի ընտանիքում նախատոնական տրամադրություն է: Դերասանուհին արդեն իսկ զարդարել է տոնածառը, ամուսնու եւ դստեր հետ լուսանկարվել ընտանեկան նոր ֆոտոշարքում, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին:
Աննա Դավթյանի ընտանիքը
Ամենասիրելի վայրը
Փորձում եմ իրականացնել մտահղացումներս: Մոսկվայում ապրողները գիտեն, թե որքան դժվար է այստեղ անել դա: Փառք Աստծո, արդեն ճիշտ ճանապարհին եմ, ամուսինս էլ օգնում է: Ցավոք, այս պահին չեմ կարող բացել փակագծերը, քանի որ դեռ պարզ չէ` երբ դարձյալ կհայտնվեմ հեռուստաէկրաններին: Բազմիցս նշել եմ նաեւ, որ ինձ համար աշխարհում ամենասիրելի վայրը թատրոնի բեմն է, որն ունի կախարդական, մոգական ուժ:
Մեկուկես տարեկան Ադելի չարաճճիությունները
Այս շրջանում ազատ գրաֆիկով եմ աշխատում, որպեսզի շատ ժամանակ տրամադրեմ ընտանիքիս: Ճուտիկս օր օրի ավելի քաղցր ու հարազատ է դառնում ինձ: Նրա ամենահամով, ինչպես նաեւ ամենավտանգավոր տարիքն է: Ամեն վայրկյան պետք է կողքին լինեմ, որ իրեն չվնասի. դարակից հանում եմ, մտնում է աղբարկղը: Այնտեղից հանում եմ, մտնում է սեղանի տակ եւ այսպես շարունակ: Ես նրան փոքրիկ «տեռորիստ» եմ անվանում:
Աննա Դավթյանն` ամուսնու հետ
«Մի օր կստացվի»
Արդեն զարդարել ենք տոնածառը, գիտեմ` ինչ երազանք եմ մտապահելու, բայց թող գաղտնի մնա, որ իրականանա: Ամանորին պատրաստվում ենք այնպես, ինչպես ավանդական հայկական ընտանիքները: Բլինչիկ, իշլի-քյուֆթա, հնդկահավ եւ այլ ուտեստներ այս տարի եւս կլինեն մեր տոնական սեղանին. դեռ չի ստացվում խուսափել, բայց հույս ունեմ` մի օր կստացվի:
Նոր տարին ընտանիքի հետ դիմավորելուց հետո, համաձայն ձեւավորված ավանդույթի, հավաքվում ենք ընկերներով եւ մինչեւ լույս տոնում: Պատրաստվում ենք հետաքրքիր նշել Սուրբ Ծնունդը. մեկնելու ենք Ռուսաստանի մեկ այլ քաղաք:
Ուզում եմ շնորհավորել իմ հարազատ ժողովրդի Ամանորը: Ապրում եմ այլ երկրում, սակայն իմ սիրտը լեռներում է: Մենք հաղթահարելու ենք այս անդունդն ու հայտնվելու ենք բարձունքում:
Աննա Դավթյանի դուստրը
Ձմեռ պապիկի նվերը փոքրիկ Ադելին
Ադելս «հաֆոներին» շատ է սիրում, այդ պատճառով Ձմեռ պապիկն իրեն գեղեցիկ եւ մեծ շնիկ կնվիրի, որն իրական շնիկից չի տարբերվի:
Աննայի հեքիաթը
Փոքր ժամանակ որոշում էի տարեմուտի գիշերը չքնել, որ տեսնեմ Ձմեռ պապիկին… Առավոտյան աչքերս բացում եւ տեսնում էի, որ լուսացել է, նվերն էլ արդեն բարձիս կողքին է: Ամանորը սպասումներով լի հեքիաթ է:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Դավթյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: