×


Աննա Դավթյան.«Ամեն անգամ այդ պահին սիրտս սկսում է արագ բաբախել»

Մոսկվաբնակ դերասանուհի Աննա Դավթյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Понаехали» ռեալիթի շոուում, դստեր՝ Ադելի հետ այս օրերին Երեւանում է: Նա նկարահանվել է BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում եւ պատմել, թե ինչպես է անցկացնում արձակուրդը հայրենիքում, որոնք են երեւանյան սիրելի վայրերը, ինչն է ամենաշատը կարոտում Մոսկվայում եւ ոչ միայն:

Աննա Դավթյանը


Երեւան վերադառնալիս
ամեն անգամ ինքնաթիռի վայրէջք կատարելու պահին սիրտս սկսում է արագ բաբախել: Ամուսնությունից հետո արդեն 3-րդ ամառն է, որ հայրենիքում եմ վայելում: Այստեղ եմ մինչեւ ամսվա վերջ:

Գալիս եմ շատ կարոտած: Օրերը միշտ ջերմ եւ հարազատ մթնոլորտում են անցնում՝ հարազատներիս եւ ընկերներիս հետ: Տարեցտարի, սակայն, պակասում են մարդիկ, սփռվում են աշխարհով մեկ, որոնց թվում են նաեւ իմ ընկերները:

Երեւանում սիրելի վայրեր շատ կան: Նրանցից մեկը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակն է, որտեղ կարող եմ ժամերով նստել եւ կտրվել քաղաքի աղմուկից: Այն նաեւ իմ եւ ամուսնուս հանդիպման վայրն է եղել:

Աննա Դավթյանը


Լիարժեք հանգստանալ, իհարկե, չի ստացվում. հանգիստս գերակտիվ է, բայց, միեւնույն է, այստեղ շատ եմ լիցքաթափվում:

Ընկերներով հավաքվելու գեղեցիկ ավանդույթ ունենք, որն ամեն տարի պահպանում ենք: Այս տարի, սակայն, շատերն էլ քաղաքում չեն. մեկնել են..: Դեռ չեմ հասցրել հանդիպել նախկին խաղընկերներիս, բայց ամեն ինչ առջեւում է:

Ադելիս համար էլ այս օրերը տատիկի եւ պապիկի թեթեւ ձեռքերով վերածվում են տոնի: (Նկարահանման օրն աղջնակը մայրիկի հետ չէր: Նա տատիկի եւ պապիկի հետ բնության գրկում իր հանգիստն էր վայելում -հեղ.):

Աննա Դավթյանը


Հայրենիքից միշտ սիրով եւ ջերմությամբ լիցքավորված եմ գնում: Այնքան, որ մինչեւ հաջորդ ամառ հերիքի: Մոսկվայում ամենաշատը կարոտում եմ  հայկական համուհոտը, ջերմությունը:

Մոսկովյան «Понаехали» ռեալիթի շոուի նկարահանումներն արդեն սկսել ենք: Բավական հետաքրքիր եւ լավ են անցնում: Լավ եւ պրոֆեսիոնալ թիմ է հավաքվել: Այժմ չեմ կարող փակագծեր բացել, բայց հայրենիքում եւս ստեղծագործական որոշ աշխատանքներ կտանեմ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW