×


Աննա Թովմասյան բացահայտում է իր եւ Արամեի երջանկության բանաձեւը

“Խոսքերն ավելորդ են”. հենց այս երգով հանրությունը ճանաչեց Աննա Թովմասյանին, իսկ հիմա նա առավել հայտնի է որպես Արամեի կին:): Ինչ վերաբերում է կարիերային, երգչուհու խոսքով` ամեն ինչ առջեւում է, պարզապես այս փուլում իր կյանքում առավել կարեւոր ու առաջնային արժեք կա` նոր ձեւավորված ընտանիքը: BRAVO.am-ը օրերս լուսանկարել եւ հետաքրքիր զրույց է ունեցել նրա հետ: Աննան պայմանավորված ժամին նկարահանման վայրում էր, ֆոտոխցիկի հետ աշխատել է բավական վարպետորեն եւ հաճույքով:

Աննա Թովմասյանը


Զույգը գրեթե միշտ անբաժան է, միասին են պլանավորում ամեն ինչ, Աննան հաճախ ուղեկցում է ամուսնուն համերգային շրջագայությունների ժամանակ.“Նա ինձ հետ  քննարկում է իր որոշումները եւ առաջիկա անելիքները, կարեւորում է իմ կարծիքը:)”:

Սիրելիի բնավորության գծերը, ինչպես ասում են, հինգ մատի պես գիտի, սիրում է, երբ նա ուրախ տրամադրություն է ունենում եւ կատակում է.“Արամը շատ բարի է: Չեմ սիրում, երբ մի հարցի շուրջ շատ երկար է մտածում, իսկ երբ վերջնական որոշում է կայացնում, արդեն ուշ է լինում:): Միշտ ասում եմ` այնքան երկար է մտածում, դրա համար էլ չի ստացվում”:

Աննա Թովմասյանը


Սեր, հարգանք եւ վստահություն. ահա եւ Աննա-Արամե զույգի երջանկության բանաձեւը: Չունեն հատուկ գծված կանոններ, չեն էլ փորձում զարմացնել մարդկանց. “Տարաձայնություններ հազվադեպ ենք ունենում, իսկ եթե լինում են, հաշտության առաջին քայլն անում է մեղավոր կողմը: Իրար խանդելու պատճառներ էլ չենք ունենում: Իհարկե, որոշ արգելքներ կան հագուստի ընտրության հարցում, բայց հիմնականում հագնում եմ այն, ինչ ուզում եմ: Ուրախ եմ, որ նա շատ բծախնդիր չէ այդ հարցում”:

Ինչպես Աննան է խոստովանում, բավական լավ խոհարար է եւ սիրով պատրաստում է ամուսնու նախընտրած ուտեստները` արժանանալով գովեստի խոսքերի.“Նա բոլորին ասում է, թե որքան համեղ եմ ես պատրաստում:): Իսկ ամենասիրելի ուտեստը վերջին շրջանում բրոկոլին է` ռոքֆոր պանրի սոուսով”:
 

Աննա Թովմասյանը


Նվերների հարցում Արամը շատ շռայլ է, դրանք այնքան շատ են, որ Աննան դժվարացավ թվարկել:).“Բայց կառանձնացնեմ մեկը եւ ամենակարեւորը` մեր տունը: Այն ինձ համար մեծ նվեր է”:

Արամեն այս տարի իր ծննդյան օրը երազանք է մտապահել որդի ունենալ եւ նրան անվանակոչել հայրիկի պատվին: Աննան էլ մեզ հետ զրույցում հաստատեց, որ շատ են ցանկանում ծնողներ դառնալ:

Աննա Թովմասյանը


Նյութի պատրաստման ընթացքում բազմաթիվ նամակներ ենք ստացել Արամեի երկրպագուհիներից: Աննայից հետաքրքրվեցինք` ինչ հարաբերությունների մեջ է վերջիններիս հետ:).“Մենք իրար շատ սիրում ենք, եւ նշեմ, որ հաճախ ենք շփվում: Հպարտանում եմ Արամեի անցած ճանապարհով եւ ուրախ եմ, որ այդքան սիրված է հանրության կողմից”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Դիմահարդարումը`Մանե Սահակյանի
Հագուստը`Ռուզաննա Եղիազարյանի
Նկարահանումն իրականացվել է “Laura Ashley” խանութ-սրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW