×


Աննա Թովմասյանը եւ Արամեն

Աննա Թովմասյան.«Երկուսս էլ տխրեցինք, բայց…»

Արամեն երեկ դարձել է 35 տարեկան: Երգիչը չի կարողացել տարեդարձը նշել ընտանիքի հետ, քանի որ այս օրերին հյուրախաղերի է: Հեռավորությունը, սակայն, չի խանգարել Աննա Թովմասյանին անակնկալ մատուցել սիրելի ամուսնուն:

BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, թե ինչպես է շնորհավորել Արամեին, ում հետ է նշել վերջինիս տարեդարձը եւ ինքն ու աղջիկն ինչ մաղթանք ունեն նրան:

Արամեն եւ Աննա Թովմասյանը


«Հաճախ է պատահում, որ կարեւոր օրերին ամուսինս համերգների է լինում եւ բացակայում է երկրից: Իհարկե, երկուսս էլ տխրում ենք, բայց արդեն հարմարվել ենք: Ինքս էլ լավ հասկանում եմ, որ արտիստի կյանքն այդպիսին է»,-նշել է նա:

Աննան պատմել է, որ Երեւանում տոնական տորթը կտրել է ուղիղ կեսգիշերին. «Նրա ընկերների հետ ֆեյսթայմով շնորհավորեցինք: Արամեն անակնկալի եկավ, քանի որ չէր սպասում»:

Արամեն եւ Աննա Թովմասյանը


Այսօր արդեն երգիչը կնոջ եւ դստեր կողքին կլինի.«Ես եւ մեր բալիկը եւս մեկ անգամ շնորհավորում ենք հիանալի հայրիկին եւ ամուսնուն: Ուզում ենք, որ նա միշտ առողջ լինի եւ մեր կողքին»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Թովմասյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport