×


Աննա Խաչատրյանը` երկրորդ կեսին հանդիպելու եւ 2015-ից մյուս ակնկալիքների մասին

Տարիներ շարունակ Ամանորն առանձնակի ոգեւորությամբ չդիմավորելուց հետո Աննա Խաչատրյանը նախապատրաստվում է 2015 թվականի տարեմուտին` հավատալով, որ ինչպես դիմավորի, այնպես էլ կանցնի ողջ տարին: Նա գնել է նոր տոնածառ, որը զարդարել է եղբոր եւ մայրիկի հետ.“Մեծ հաճույքով գնել եմ տոնական պարագաներ ու ձնեմարդուկներ, բայց տոնածառը հիմնականում զարդարել ենք մեր մանկության ապակե խաղալիքներով: Կախել ենք նույնիսկ հայրիկիս մանկության խաղալիքներից, որոնց շատ խնամքով ենք վերաբերվում”:

Աննա Խաչատրյանը Միացյալ Նահանգներում


Երգչուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ Նոր տարին ընտանիքի հետ կդիմավորի, որից հետո կերգի ժամանցի երկու վայրում.“Այս անգամ ինձ համար աննախադեպ է, քանի որ նախորդ տարիներին ժամը 22:00-ից տանը չեմ եղել եւ հիմնականում դիմավորել եմ ճանապարհներին”:

Ռուզան Ավետիքյանը եւ Աննա Խաչատրյանը


2014-ն Աննայի համար եղել է ճամփորդությունների տարի. այցելել է Անգլիա, Մոնտենեգրո, Խորվաթիա, Ռուսաստան, իսկ տարեվերջին` Միացյալ Նահանգներ: Նա 23 օրով մեկնել էր Լոս Անջելես` հանգստանալու եւ ընկերներին տեսնելու. “Անկեղծ ասած` հոգնել էի, որոշեցի գնալ ու մի քիչ անբանություն անել: Այնտեղ հանդիպեցի երաժշտության իմ առաջին ուսուցչին` Աշոտ Բզնունուն, ում 8 տարի չէի տեսել: Ոչ մի նկարահանման չեմ մասնակցել, տեսարժան վայրեր, նույնիսկ Լաս Վեգաս չգնացի, որովհետեւ ազարտային մարդ չեմ ու խաղատներ չեմ սիրում: Փոխարենը շրջել եմ խանութներով, մասնակցել ամերիկյան “Սեւ ուրբաթ” շոփինգին”:
 

Աննա Խաչատրյանը Միացյալ Նահանգներում


Երգչուհին մեզ հետ զրուցում պատմել է նաեւ 2015-ից իր ակնկալիքների մասին. “Կան մանր-մունր ցանկություններ, որ կուզեի հաջորդ տարի իրականացնել: Նաեւ մեծ ցանկություն ունեմ հանդիպել իմ երկրորդ կեսին, հուսամ` կիրականանա, եթե ոչ, ապա թող հանդիպեմ 2016-ին կամ ավելի ուշ: Ամեն ինչ ունի իր ճիշտ ժամանակը, իսկ այդ ժամանակը մենք չենք որոշում, այլ պահը հասունանում է: Համամիտ եմ, որ եթե ուզում ես Աստծուն ծիծաղեցնել, պետք է պատմես պլաններիդ մասին: Այդ պատճառով անձնական մեծ պլաններ չեմ մշակում. Աստծո նախախնամությունը շատ ավելի հզոր է”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աննա Խաչատրյանը

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW